Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ն իր անդամներին խոստանում է ամբողջական պաշտպանություն առկա սպառնալիքներից. Ria

Մայիս 18,2015 18:20

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ուժերը ի վիճակին են ապահովել անդամների ամբողջական պաշտպանությունը այսօր գոյություն ունեցող սպառնալիքներից: Այս մասին, ըստ ռուսական «Ռիա» գործակալության, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

«Հավատացեք. այն ներուժը, որ ունեն Արագ արձագանքման հավաքական ուժերը, այն զինամթերքը եւ տեխնիկան, որ նրանք ունեն իսկապես երաշխավորում են մեր պետությունների ամբողջական անվտանգությունը: Առնվազն այն սպառնալիքներից, որոնք այսօր գոյություն ունեն»,- մասնավորապես ասել է նա:

Սեմերիկովը հստակեցրել է, որ այս դեպքում խոսքը ՀԱՊԿ անդամ որեւէ  երկրի դեմ բացահայտ ագրեսիայի մասին չէ: «Ես չեմ խոսում բացահայտ ագրեսիայի մասին, քանի որ, եթե բացահայտ ագրեսիա լինի ինչ-որ պետության կամ մի շարք պետությունների կողմից ՀԱՊԿ անդամի նկատմամբ, պարզ է, գործի կդրվեն ամբողջ զինված ուժերը, այդ թվում՝ մեր տարածաշրջանային խմբավորումները, ինչպես նաեւ մարտական աջակցության համապարփակ համակարգը»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031