Լրահոս
Օրվա լրահոսը

Ալավերդիում ընտրելու իրավունք ունեն նաեւ քաղաքի շները. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 10,2015 11:39 Share
alaverdi

Բանից պարզվում է՝ Ալավերդի քաղաքի բնակչության թիվը, պաշտոնական տվյալներով, 13.700 է, մինչդեռ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ընտրողների թիվը 16.474 է։

«ՉԻ» – Այստեղ հնարավոր է երկու բացատրություն։ Առաջին՝ Ալավերդի քաղաքի բնակչությունը բաղկացած է բացառապես չափահասներից, ընդ որում՝ նրանցից շուրջ 3 հազարը սաստիկ ընտրողներ են, այսինքն՝ իրավունք ունեն քվեարկել երկու անգամ։

Եվ երկրորդ՝ Ալավերդիում ընտրելու իրավունք ունեն նաեւ քաղաքի շները, կատուները, ագռավները եւ նույնիսկ չափահաս ճնճղուկները։

Ի դեպ՝ այս տարբերակն ավելի հավանական է: Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել, որ ընտրություններում հաղթել է ՀՀԿ թեկնածուն։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել