Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիշերը տաքսիստ են աշխատում, ցերեկը՝ հաց բաժանում խանութներին». «Ա1+»

Հունիս 17,2015 13:21

Հայաստանի սպառողների ասոցիացիան՝ Համազգային վստահության խորհրդի հետ, վերջին 5 ամիսներին այցելել է 20 սնունդ արտադրող կազմակերպություն՝ հասարակական վերահսկողություն իրականացնելու նպատակով։ Ավելի քան 120 ընկերություն էլ մերժել է ընդունել՝ տարբեր պատճառաբանություններով։

Այցելած ընկերություններում մասնագետներն ականատես են եղել ինչպես դրական, այնպես էլ բացասական միտումների։

«Առաջընթաց տեսա տեխնոլոգիական, սարքավորումների հագեցվածության առումով։ Իսկ հիգիենայի կանոնների պահպանման առումով թերություններ շատ կան։ Ոչ միայն կոնկրետ արտադրական սարքերը պետք է մաքուր լինեն, այլև ամբողջ տարածքը, պատուհանները»,-նշեց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը։ Բացի այդ, սննդի ոլորտում աշխատողները պետք է պարբերաբար բժշկական ստուգում անցնեն, ինչը ևս չի պահպանվում։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930