Լրահոս
Օրվա լրահոսը

Ձուն ու լիմոնը քաղցկեղին վնաս չեն, բայց օգուտ էլ չեն տա

Հունիս 24,2015 11:00

Դրանք ավելի շատ բարորակ գոյացությունների համար են

«Առավոտի» 18.06. 2015 թվականի «Լիմոնը եւ ձուն կրծքագեղձի քաղցկեղի դեմ» հրապարակումը, որը ժողովրդական բժշկությունից էր, ընթերցողների շրջանում բուռն քննարկումների տեղիք է տվել: Խոսքը կրծքագեղձի քաղցկեղի դեմ լիմոնի եւ ձվի համակցությամբ մի բաղադրատոմսի մասին էր:

Հնչել էին նաեւ բացասական կարծիքներ, թե տվայլ մեթոդը վնասակար է, որ այն բոլորովին օգուտ չի տա եւ այլն:

Զրուցեցինք բժիշկ մասնագետի հետ՝ ճշտելու համար, թե որքանով է այդ բաղադրատոմսը վնասակար: Մեր զրուցակիցը ուռուցքաբան, կրծքային վիրաբույժ Արմեն Քոչարյանն է: Նրա խոսքերով. «Ընդհանրապես լիմոնը եւ նման բաները վնասակար չեն եւ իմ առօրյայում շատ այցելուներ ասում են, որ օգտագործում են, դրան դեմ չեմ, որովհետեւ ես դրա օգուտը, անկեղծ ասած, չեմ տեսել, բայց վնասն էլ չեմ տեսել: Իսկ քաղցկեղի դեպքում նման բան օգտագործելը բուժման նպատակով, անթույլատրելի է, քանի որ քաղցկեղի դեպքում կա համապատասխան բուժում, վերջ, լիմոնը ոչ մի դեպքում չի կարող քաղցկեղ բուժել: Սակայն եթե օգտագործեն էլ՝ վնաս չկա: Դա կարելի է օգտագործել բարորակ նորագոյացությունների, կամ դրանց օջախների, մաստոպատիա եւ այլնի դեմ, դրան ինչ-որ տեղ դեմ չեմ լինում, բայց ես ինքս էլ երբեք խորհուրդ չեմ տալիս նման բան օգտագործել»:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
23.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930