Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Միամտորեն կարծում էի, թե ես այն հազվագյուտ երջանիկներից եմ, ով թշնամի չունի

Հունիս 29,2015 12:00

Պարզվեց, որ բավական է մեկ ոչ ճիշտ մեկնաբանված բառ, եւ դու դիտվում ես որպես թշնամի քեզ անծանոթ շատ-շատերի կողմից:

Վերջին տարիներին մի շարք երկրներում խաղաղ սկսված, բայց պատվիրված սադրանքների շնորհիվ, ցավոք, ողբերգական ավարտ ունեցած ցույցերը կասկած հարուցեցին:

Այս մի քանի օրվա փորձը ցույց տվեց, որ խաղաղ ցուցարարների շարքերում հայտնաբերվել են «պատահական» մարդիկ, որոնց սադրիչ վարքը կասեցվեց ցույցի մասնակիցների եւ ոստիկանության կողմից:

Ցավոք, իմ եւ տիկնոջս առողջական վիճակը թույլ չի տալիս ինձ ժամանակ առ ժամանակ անձամբ ներկա գտնվելուն, բայց, փառք Աստծո, ամեն ինչ ընթանում է խաղաղ:
Տա Աստված՝ այդպես էլ ավարտվի:

Մի հանգամանք եւս. խոսքի ազատությունը հայհոյանքի, վիրավորանք հասցնելու ազատություն չէ: Ոչ ճիշտ մեկնաբանված խոսքը դեռ առիթ չէ ընդհուպ մինչեւ կյանքին սպառնալիքներով լի տհաճ գրառումներ անել որեւէ մեկի նկատմամբ:
Հայը, Երեւանը, Հայաստանը, հայերենը եւ հայ ժողովուրդը, որի մի մասնիկն եմ ես, սրբություններ են, որոնք կազմում են Հայրենիք:

Հուսով եմ, որ այս փոքր բացատրականը կվերացնի անարդար թշնամանքը իմ նկատմամբ:
Կյանքը շարունակվում է:

Աստված բոլորիս դատավոր:

ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցներից մեկի, ՀՀ ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ եւ Երեւանի պատվավոր քաղաքացի Մարտին Վարդազարյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ոստիկանների գործողությունները, ասել էր. «Ոստիկանների գործողությունները համապատասխանում էին բոլոր օրենքներին… Գործողությունից առաջ բազմաթիվ զգուշացումներ են եղել… Իսկ այն հանգամանքը, որ նախագահի հետ այդ հարցի շուրջ մտքերի փոխանակում անելու առաջարկ է արվել երկու անգամ եւ մերժվել, նշանակում է, որ պատվերի մեջ դա նախատեսված չէր»:

«Առավոտ» օրաթերթ
27.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Garry Aramyan says:

    պատվերով անպատիվ պատվավոր……..?????

  2. Edvard says:

    Այո, Հայը, Երեւանը, Հայաստանը, հայերենը եւ հայ ժողովուրդը,սրբություններ են, բայց դու դրա մասնիկը չես կազմում:

    ՝

  3. g.baghdasaryan says:

    Իսկ այն հանգամանքը, որ ՀՀ ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ եւ Երեւանի պատվավոր քաղաքացի Մարտին Վարդազարյանը բոլոր ժամանակների և ամեն տիպի հանցագործ
    իշխանության համար նվիրյալ փաստաբան է, նորից ապացուցվեց.

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930