Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե ծիրան» Երևանի 12­-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրված է

Հուլիս 12,2015 23:58

Հուլիսի 12-­ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որի մեկնարկին ներկաները հարգանքի տուրք մատուցեցին Օմար Շարիֆի հիշատակին:

Red carpet opening ceremony of the 12th Golden Apricot International Film Festival took place on Freedom Square

Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձության այս տարվա պատվավոր հյուրերն են Օռնելա Մուտին և Նաստասյա Կինսկին:

Իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին հայ հանդիսատեսին առավելապես ծանոթ է «Անսանձի սանձահարումը» (1980) կինոկատակերգությունից, որտեղ նրա խաղընկերը Ադրիանո Չելենտանոն է: «Ոսկե ծիրանի» շրջանակներում տեղի կունենա դերասանուհու մասնակցությամբ «Սվանի սերը» կինոնկարի երևանյան պրեմիերան:

Red carpet opening ceremony of the 12th Golden Apricot International Film Festival took place on Freedom Square

Red carpet opening ceremony of the 12th Golden Apricot International Film Festival took place on Freedom Square

Opening ceremony of the 12th 'Golden Apricot International Film Festival' at the National Academic Theater of Opera and Ballet after Al. Spendiaryan

Opening ceremony of the 12th ‘Golden Apricot International Film Festival’ at the National Academic Theater of Opera and Ballet after Al. Spendiaryan

Իսկ «Եղիր ինչպես կաս» ռոմանտիկ ֆիլմով հայտնի դարձած գերմանացի դերասանուհի Նաստասյա Կինսկիի երկրպագուների համար նախատեսված է նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրություն:

Փառատոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ հատուկ մրցանակներ՝ Փարաջանովյան թալեր հանձնվեցին պատվավոր հյուրերին՝ Օռնելա Մուտիին և Նաստասյա Կինսկիին։

«Այս մրցանակները հանձնում ենք ձեզ՝ հույսով, որ ձեզ կրկին կտեսնենք մեր փառատոնում: Փարաջանովը դրանք պատրաստել է բանտում եղած ժամանակ»,- նշեց Հարություն Խաչատրյանը:

Օռնելա Մուտին ասաց, որ հպարտ է Հայաստանում գտնվելու համար: «Քիչ բան եմ հասցրել տեսնել Հայաստանում, բայց ինչ որ տեսել եմ, հոյակապ է: Սքանչելի փառատոն է, հուսով եմ՝ գնալով այն ավելի կմեծանա»,­- նշեց նա:

Նաստասյա Կինսկին էլ ասաց, որ հայկական փառատոնին մասնակցելն իր համար քնքուշ երազի է նման: «Հրաշալի էր հանդիպել նաև Օռնելային և ձեզ հետ կիսել այս օրը»,- հավելեց նա:

Opening ceremony of the 12th 'Golden Apricot International Film Festival' at the National Academic Theater of Opera and Ballet after Al. Spendiaryan

Opening ceremony of the 12th ‘Golden Apricot International Film Festival’ at the National Academic Theater of Opera and Ballet after Al. Spendiaryan

Opening ceremony of the 12th 'Golden Apricot International Film Festival' at the National Academic Theater of Opera and Ballet after Al. Spendiaryan

Opening ceremony of the 12th ‘Golden Apricot International Film Festival’ at the National Academic Theater of Opera and Ballet after Al. Spendiaryan

Փառատոնին մասնակցում է նաև հայտնի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, որը լրագրողների հետ զրույցում միայն ասաց, որ կարոտել է Հայաստանը։

Փելեշյանին հանդիսատեսը ողջունեց բուռն և երկար ծափողջույններով։

Նշենք, որ արդեն 12-րդ անգամ անցկացվող փառատոնի մրցութային ծրագիրն այս տարի ևս բազմազան է: Կազմակերպիչները վստահեցնում են, որ յոթ օրերի ընթացքում ամեն մեկն իրեն հետաքրքրող շատ ֆիլմեր կգտնի:

Փառատոնն այս տարի ստացել է շուրջ 1600 հայտ՝ 105 երկրից: Ընտրված 76 ֆիլմերից 12­-ը կմրցեն «Միջազգային խաղարկային», 13-­ը՝ «Միջազգային վավերագրական», 17­ը՝ «Հայկական համայնապատկեր», և 34-­ը՝ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031