Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն հերքում է, որ առաջնագծում կորուստներ է ունեցել

Օգոստոս 24,2015 14:13

«Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կրած զոհերի մասին լուրը ապատեղեկատվություն է»,- այս հայտարարությունը «Интерфакс-Азербайджан»-ի հետ զրույցում արել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Վագիֆ Դարգահլը։

Հիշեցնենք, որ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում նշած էր, որ հանգստյան օրերին ադրբեջանական կողմի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, ըստ հավաստի աղբյուրների, հակառակորդը տվել է առնվազն 4 զոհ և 15-ից ավելի վիրավորներ:

«Հայաստանի ԶԼՄ-ների կողմից առաջնագծում Ադրբեջանի կորուստների մասին տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։ Դա հայկական կողմի ապատեղեկատվությունն է։ Ադրբեջանի զինված ուժերը կորուստներ չեն ունեցել»,- նշել է Վագիֆ Դարգահլը։

Նշենք, որ Ադրբեջանն էլ իր հերթին հայտարարում է, թե հայկական կողմում կա 5 զոհ եւ 8 վիրավոր։ Տարածված լուրերը, թե հայկական կողմը զոհեր ունի, չեն համապաստախանում իրականությանը. «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Հայկական կողմը զոհեր չունի, դա Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն է»,-ասաց նա:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31