Լրահոս
Օրվա լրահոսը

Խառնաշփոթ և հրմշտոց Հայկ Կյուրեղյանի գործով նիստին (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 11,2015 13:33

Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստը ընդմիջումից հետո վերսկսեց, կրկին դահլիճից գոչում էին՝ «Հայկ, Հայկ, Հայկ», դատավորը հայտարարեց, թե «տևական ժամանակ Հայկ Կյուրեղյանը հեռացված է դատական նիստերի դահլիճից»: Սակայն դահլիճից Շանթ Հարությունյանի նախկին կինը՝ Ռուզաննա Բադալյանն ու նրա որդին գոչում էին՝ «Ազատություն Հայկ Կյուրեղյանին»:Kyurexyan_dat_7

Դատավորի հրամանով նրանց դուրս հրավիրեցին: Դրսում կանգնածները չէին հանդարտվում, գոռում էին՝ «Մեծ դահլիճ», «Ամոթ, ամոթ»: Կարգադրիչները հրում էին ժողովրդին: Այս խառնաշփոթի պայմաններում նախագահող դատավորը նիստը հետաձգեց և նշանակեց այսօր ժամը՝ 15.00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930