Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստղաֆիզիկա» միջազգային հանդեսը 50 տարեկան է

Սեպտեմբեր 16,2015 19:30
Radik martirosyan

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ) նշում է «Աստղաֆիզիկա» միջազգային հանդեսի հիմնադրման 50-ամյակը: Հիմնադրվելով 1965 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի կողմից՝ այն կարճ ժամանակում դարձավ աստղաֆիզիկայի բնագավառի ամենահայտնի հանդեսներից մեկը: Հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամները եղել են հայտնի գիտնականներ:

Հիսուն տարվա ընթացքում հանդեսն ունեցել է երեք գլխավոր խմբագիր՝ ակադեմիկոսներ Վիկտոր Համբարձումյանը, Լյուդվիկ Միրզոյանը և Դավիթ Սեդրակյանը: Վերջինս հանդեսի գլխավոր խմբագիրն է 2000 թվականից մինչ օրս:

Ներկայացնելով ամսագրի գործունեությունը՝ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նկատեց, որ չնայած բազմաթիվ դժվարություններին՝ ամսագիրը կայացավ և մինչ օրս էլ շարունակում է բարձր դիրք գրավել գիտական աշխարհում. «Ներկայումս հանդեսի միջազգայնորեն ընդունված ազդեցության գործակիցն ամենաբարձրն է Հայաստանի գիտական հանդեսների մեջ»,- ընդգծեց նա:

Հանդեսն այսօր էլ շարունակում է տարբերվել աստղաֆիզիկայի բնագավառում  յուրահատուկ հոդվածներով: «Աստղաֆիզիկա»-ի բոլոր համարները «Springer» հրատարակչությունը թարգմանում և տպագրում է անգլերեն:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930