Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. Ուղեւորը մահացել է

Հոկտեմբեր 04,2015 19:11

Mtaes.am-ը տեղեկացնում է՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լերմոնտովո և Մարգահովիտ գյուղերի միջակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 18-րդ կմ-ում «KIA Cerato» մակնիշի 50NA700 պ/հ (վարորդ` 1992 թ. ծնված Ն. Ղ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տուժած Լ. Ա.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձոր քաղաքի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները վարորդին, ուղևորներ` 1968 թ. ծնված Լ. Թ.-ին և 1989 թ. ծնված Զ. Ղ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին: Տուժածները  տեղափոխվել են Վանաձոր քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Ժամը 15.00-ի սահմաններում Լ. Ա.-ը Ավագյանը (ծնվ.1988 թ.) մահացել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031