Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի ամենազավեշտալի պահանջը Սամվել Բալասանյանից. մանրամասնում է Շիրակի նախկին դատախազը. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 22,2015 21:25

Այսօր Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, որը երկար տարիներ աշխատում էր որպես Շիրակի մարզի դատախազի տեղակալ, նշեց, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա շրջապատի մարդիկ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման երեք տարիների ընթացքում մեկ տասնյակից ավելի քաղաքացիական հայցեր են ներկայացրել Գյումրու համայնքի դեմ: Ըստ նրա, նախկին իշխանությունների կողմից Գյումրու քաղաքապետարանի բյուջեի վրա լրացուցիչ պարտավորություններ դնելու փորձեր են արվում:

Փոխքաղաքապետ Մխիթարյանը Վարդան Ղուկասյանի ու նրա շրջապատի մարդկանց՝ քաղաքապետարանի դեմ ներկայացրած հայցերից, իր բառերով ասած, ամենազավեշտալին համարում է ասֆալտապատում իրականացնող «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ի հայցը: Նախկին դատախազին ապշեցրել է այն փաստը, որ «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ի թույլ տված չարաշահումներին մասնակից լինելու պատճառով քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներից մի քանիսի նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր հարուցվեցին, եղան ձերբակալություններ, հետախուզում հայտարարվեց «Գյումրեցի ընկերներ»-ից ոմանց նկատմամբ, սակայն այդ գործը, չգիտես ինչպես, հարթվեց:

Ձերբակալվածներն ազատ արձակվեցին, իսկ հիմա «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ն դարձյալ գումարային պահանջ է ներկայացնում Գյումրու քաղաքապետարանից: Փոխքաղաքապետը մանրամասնեց, թե ի վերջո ինչ է ուզում այս ՍՊԸ-ն իրենցից: «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ն 2015 թվականի սեպտեմբերի 22-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել՝ Գյումրիի քաղաքապետարանից 427 միլիոն 650 հազար դրամ բռնագանձելու պահանջի մասին: Ըստ ընկերության ներկայացրած հայցի, իբրեւ թե Գյումրի քաղաքում 2009-2012 թվականների ընթացքում հիմնականում ձմռան ամիսներին ասֆալտապատման աշխատանքներ են կատարվել «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ի կողմից: Սակայն, 2012 թվականին այդ գումարը քաղաքապետարանը չի վճարել նրանց: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հայցադիմումի ընդունումն իրավացիորեն մերժել է: Հայցվորի՝ «Գյումրեցի ընկերներ»-ի կողմից Վերաքննիչ բողոք է ներկայացվել, որն անհիմն, անհասկանալիորեն բավարարել է: Քաղաքապետարանը ներկայումս Վերաքննիչ դատարանի նման անհիմն որոշման դեմ բողոք է նախապատրաստում:

Հուսով ենք, որ Վճռաբեկ դատարանը ճիշտ որոշում կկայացնի: Հարկ եմ համարում նշել, որ նման հայցադիմումով, «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ն դեռեւս 2013 թվականին նույն գումարի՝ 427 միլիոն 650 հազար դրամ պահանջով դատարան էր դիմել նորից ձմռան ամիսներին 2009-2012 թվականներին ընթացքում չհիմնավորված ասֆալտապատման համար այդքան գումար քաղաքապետարանից գանձելու պահանջով: 2014 թվականի հունիսի 16-ին հայցվորը կամավոր հրաժարվել է իր հայցից: Այդ ժամանակ հրաժարվելեց, նորից դատարանը վճռել է, որ պետբյուջե պետք է վճարեն 8 միլիոն 391 հազար ՀՀ դրամ, որը նույնպես մինչեւ օրս չի վճարվել: Զավեշտն այն է, որ երկրորդ անգամ նույն հայցը, նույն գումարի պահանջով ներկայացնում են դատարան, որպեսզի համայնքից նման գումարներ տանեն: Ես գտնում եմ, որ ամեն միջոց պիտի ձեռնարկվի համայնքի բյուջեի հերթական փոշիացումը կանխելու համար:

Մենք միանշանակ դա թույլ չենք տա, մենք օրենքով նախատեսված բոլոր միջոցներով կպայքարենք ու կապացուցենք, որ դա չհիմնավորված գումար է, աշխատանքներ չեն արվել: Դուք գիտեք, դրա վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, քննություն է կատարվել, անձիք են կալանավորվել, հետախուզման մեջ են գտնվում, հետո ինչ-ինչ պայմաններում էդ գործը հարթվեց, ու դրա արդյունքում «Գյումրեցի ընկերներ»-ը հայցից հրաժարվեցին: Բայց հիմա նորից նույն գումարով նույն հայցը ներկայցանում են: Գյումրի համայնքը չի հանդուրժի, որպեսի բնակչության համար ծախսվող, բնակչության համար ստեղծված էդ գումարները ապօրինի տանեն», -նախազգուշացրեց փոխքաղաքապետը:

Հիշեցնենք, որ ըստ քաղաքապետարանի պաշտոնյաների, այդ ՍՊԸ-ն պատկանում է Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակին ու նրա ընկերներին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դեո says:

    Էդ փոխքաղաքապետը վաղոն է ? որի տղան ավագանու անդամ է?ինքն էլ թույլիկ դատախազ էր ժամանակին, հմի քաղաքապետարան է բերեվել որպես թոշակի անցած, է լավ է էլի տղեն կհաստատե բյուջեն որպես ավագանի, թե իհարկե հասկանա ինչ է հաստատում , հերը ուտե, մի օր ով պտի նստի ու հականե -հանվանե ներկայացնի , թե բալասանյանը ինչքան գումարներ է տանում քաղաքապետարանի բյուջեից՝սկած մանկապարտեզների սննդից մինչև իրա անուշարանի գործարանի տորթերի համար վճարվող գումարներ,տղու ընկերություններն են, կամ քաղաքի տրանսպորտի գումարները ուր կերթան իրա տղու բերած չինական ավտոբուսներն են, կռնա դրանց փողը իրանց տուն չի երթա ու գուկա քաղաքի բյուջե?, մեկմ չկա էլնի սե , թե ինչի 5 խորհրդական կպահես, նախագահն անգամ ընդքան խորհրդական չունի, կամ 50 հոգանոց թիկնազորին ուրդից կվճարե, սաղին տարբեր բաժինների վրա է գրանցել տվել, մեկմ դուխ չունի չհասկացա ելնի ասի , թե նրա ստեղծած հիմնադրամներին ինչքան փող է փոխանցվում, սաղ քաղաքապետարանը էդ է խոսում,կամ ինչի է փայ մտնում քաղաքի ձեռներեցների հետ ու պարտադրում փողեր փոխանցել անհայտ ընկերություններին հեչ մեկմ չկա էլնի ասի?

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031