Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնավոր տրանսֆերտները շարունակում են նվազել. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 31,2015 11:18

Այս տարվա սեպտեմբերին արտերկրից Հայաստան ուղարկված մասնավոր ոչ առեւտրային փոխանցումների ծավալը (զուտ ներհոսքը) կազմել է ընդամենը 78.7 միլիոն դոլար, ինչը անցած տարվա սեպտեմբերի ցուցանիշից պակաս է մոտ 1.8 անգամ:

Սա մասնավոր տրանսֆերտների` վերջին առնվազն 8-9 տարիների ամենափոքր ծավալն է, որ արձանագրվում է սեպտեմբերին: Նույնիսկ ճգնաժամային համարվող 2008-2009 թվականներին մասնավոր տրանսֆերտների նման ցածր մակարդակ սեպտեմբերին չի գրանցվել (տրանսֆերտները ունեն խիստ սեզոնային բնույթ):

Այս տարվա առաջին ինը ամիսներին մասնավոր տրանսֆերտները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 407 միլիոն դոլարով, կամ 38 տոկոսով: Մասնավոր տրանսֆերտների նվազումը ՀՀ սոցիալ տնտեսական ներկայիս ծանր իրավիճակի հիմնական պատճառն է:

Խնդիրն այն է, որ մեր տնտեսությունը եւ բնակչության գնողունակ պահանջարկի մակարդակը հիմնականում պայմանավորված է հենց մասնավոր տրանսֆերտների ծավալով, որը գրեթե ՀՀ պետական բյուջեի չափ է: Մասնավոր տրանսֆերտները Հայաստան են գալիս հիմնականում Ռուսաստանից: Աղբյուրը` արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցներն են:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031