Լրահոս
Օրվա լրահոսը

Պաստորն ընդդեմ «Հարի Փոթերի», մուլտերի եւ միասեռականների

Նոյեմբեր 14,2015 13:15 Share

Իր աջակողմյան հայացքներով հայտնի պաստոր Քեւին Սոունսոնը՝ Կոլորադոյից, ծնողներին կոչ է արել ոչ մի կերպ թույլ չտալ երեխաներին կարդալ Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթերը», որովհետեւ ըստ նրա՝ հերոսներից մեկը միասեռական է: Իր այդ հայտարարությունը հոգեւորականը արել է Կրոնական ազատությունների ազգային կոնֆերանսի ժամանակ:  Daily Express-ի փոխանցմամբ, Սոունսոնն ասել է, որ Ամերիկան ծանր ժամանակներ է ապրում եւ ժամանակն է, որ զղջա: Նա բազմահազար աբորտների պատճառը համարել է «Հարի Փոթերից» կրած վատ ազդեցությունը: Դրանից հետո քննադատության մի ալիք էլ ուղղել է Դիսնեյի մուլտֆիլմերի դեմ՝ ասելով, որ նրանք եւս փչացնում են Ամերիկայի մատաղ սերնդին; Բանը հասել է նրան, որ պաստորը ելույթն ավարտել է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հանդեպ մահապատիժ կիրառելու կոչով:

«Առավոտ» օրաթերթ
13.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    PASTORE – իտալերէն բառ է եւ կնշանակէ ՊԱՏՈՒԵԼԻ ( avedaranagan hamaynki)

    կը ներէք բայց դուք Մոնկոլիայէն կամ Զիմպապուէէն եկած էք թէ Հայաստանի նման յառաջադէմ երկրէն որ ունի բազմաթիւ ՊԱՏՈՒԵԼԻՆԵՐ իր ծոցին մէջ ՝եւ ոչ մի Պաստոր ,,,

Պատասխանել