Լրահոս
Կրկին արծաթե մեդալ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նորընտիր Նախագահ Մաուրիսիո Մակրիին

Նոյեմբեր 23,2015 21:45 Share

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մաուրիսիո Մակրիին՝ Արգենտինայի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Սերժ Սարգսյանն Արգենտինայի Նախագահին մաղթել է արգասաբեր գործունեություն և հաջողություններ այդ բարձր և պատասխանատու պաշտոնում:

«Հայաստանը մեծապես կարևորում է Արգենտինայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը: Մեր երկրների միջև հարաբերությունները մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ և մեր ժողովուրդների միջև առկա փոխադարձ համակրանքով:

Վառ են 2014 թվականին Արգենտինա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ձեզ հետ ունեցած հանդիպման իմ հիշողությունները: Համոզված եմ, որ Ձեր նախագահության ընթացքում մեզ կհաջողվի որակական նոր մակարդակի բարձրացնել Հայաստանի և Արգենտինայի միջև բազմաբնույթ համագործակցությունը»-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել