Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորը չի գիտակցում ինքնավնասումները

Փետրվար 10,2016 13:30

Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում  ութ տարուց ավելի իր պատիժն է կրում  Ավետիք Ստեփանյանը: Նրան դատապարտել են ազատազրկման 11 տարի ժամկետով: Կալանվորի կինը՝ Ռուզաննա Գուլյանը երեկ «Առավոտին» ասաց, թե ամուսինն անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին դիմել էր վաղաժամկետ ազատման համար, ինչին ադմինիստրացիան մերժել էր:

Ըստ կալանավորի հիվանդության պատմության, նա տառապում է աֆեկտիվ բնույթի հիվանդությամբ: 2004 թվականից էլ 2 անգամ սրտի կաթված է տարել: Կալանավորը 2000 թվականից ստանում է հոգեմետ դեղորայք՝ օրը 7 դեղահաբ: Կալանավորը դեղերի կարիք չունի: Կալանավորի կինն ասում է, որ ամուսինը բազմաթիվ անգամ չգիտակցելով ինչ է անում, աֆեկտի վիճակում դիմել է ինքնավնասումների, նրա մարմնին «ազատ» տեղ չկա:

Կինը բնակվում է վարձով, ունի առողջական խնդիր՝ սրտանոթային հիվանդություն, երեխաները մանկահասակ են՝ երեքն են: Ամուսինը իր այդ վատ վիճակին, «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամին է ներկայացնում իր փայտից պատրաստված քանդակները՝ վաճառելու, ընտանիքին գումարը փոխանցելու նպատակով: Նա խնդրում է վերանայել իր վաղաժամկետ ազատման դիմումի հիմքերը, առողջական խնդրի պատճառով չի բացառվում նորից ինքնավնասումներ, բողոքի այլ միջոցների դիմի կալանավորը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29