Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնա- խոստովանութիւն. Asbarez

Մարտ 03,2016 11:32

Մեր շուրջը լաւ, նոյնիսկ հրաշալի բաներ են կատարւում, բայց մենք չենք նկատում, չենք արժեւորում, չենք կառչում ու ոգեշնչւում դրանցով: Շարունակում ենք սնուել ու կառչել վատից՝ դառնացնելով ու մաղձալի դարձնելով մեր կեանքը, թունաւորելով ուրիշներին: Ի հարկէ, անարդարութիւնն ու անհաւասարութիւնը աղէտալի է, կեղծիքն ու տգիտութիւնը՝ մարտնչող: Իրար չլսելու, չսիրելու, չգնահատելու, նոյնիսկ ոչնչացնելու մի անպտուղ միջավայր է ստեղծուել, ուր բացառում ենք ու չենք հաւատում միմեանց:
Անել մի միջավայր. անհերոս, անլեգենդ (առանց առասպելի-Խմբ.), անինստիտուտ… գաղափարների անանցանելիութիւն, տոտալ (ամբողջական-Խմբ.) մերժում: Մեղաւոր են բոլորը, բացի ինձանից (սա է մեր հաւաքական մօտեցումը): Մեզ շարունակ հետապնդող «Ինչ անել» հարցը յաւերժօրէն անլուծելի խնդիր է դարձել, ու էլի՝ բոլորն անելիք ունեն, բացի ինձանից (սա էլ է մեր հաւաքական մօտեցումը):
Մենք գրեթէ հաւաքական յաղթանակներ չունենք, մեր յաղթանակներն ու ձեռքբերումները անհատի են (շատ հասկանալի է՝ միջավայրում, ուր չկայ հանրային համախոհութիւն, հաւաքական յաղթանակներ չեն կարող ծնուել): Հանրային մտածողութեան այս անպտուղ, բայց քարացած վիճակը պիտի խմբագրել, խմբագրել հնարաւորինս արագ: Ի հարկէ, խօսում եմ հետեւանքների մասին՝ լաւ հասկանալով ու գիտակցելով այս ամէնի պատճառները: Բայց մենք՝ բոլորս ենք նաեւ պատճառների մեղաւորները:

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

Նյութի մանրամասները կարդացեք Asbarez-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031