«Այսօր էլ են վառվում, ամեն օր ասում են՝ որ սա մինչեւ հունիս է տեւելու։ Ա՛յ այդպես էլ վառվեք, մնացեք, ինչը չեք արել՝ մենք արել ենք ու առողջության ապահովագրության համակարգն այլեւս մեր ժողովրդի համար լինելու է անբեկանելի»,-Կապանում մայիսի 9-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի հավաքում ասաց պատգամավորի թեկնածու, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ավանեսյանի խոսքով, ընդդիմությունը չի կարողացել 30 տարվա մեջ ներդնել արդեն գործող համակարգն ու հարցը ամենեւին էլ գումարի մեջ չէր։ «Փողը իրենք տարիներ շարունակ ուտում էին, լափում էին ու զրկում էին ձեզ ու ձեր երեխաներին, մեր պապիկ-տատիկներին՝ առողջության իրավունքներից։ Նրանք չեն ուզում, որ մարդն արժանապատիվ ստանա այն ծառայությունները, որ այսօր ստանում է»,-ասաց առողջապահության նախարարը։
Անահիտ Ավանեսյանի հավաստմամբ՝ եկող տարվանից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկվող շահառուների խմբերն ավելանալու են։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ի դեպ, մինչեւ հանրահավաքի մեկնարկը, երբ կառավարող ուժի ընտրացուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուները բեմ էին բարձրանում, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սյունեցիների հետ շփվեց պարով։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ



















































Առողջապահության ապահովագրությունը, մի բան որ ԵՄ պարտադրանքով արել են, դա ՔՊ֊ի հետ կապ չունի։ Աշխատող բժիշկներն են համակարգը պահում, ոչ թե նախարարն ու տեղակալները։
Ավանեսյանը տարվա սկզբից փորձեց հնարավորինս թաքուն, ծածուկ տարբեր մասնագիտությունների գծով կրճատել բժիշկների աշխատավարձերը, որոշ դեպքերում՝ կրկնակի ու ավելի։ Ավանեսյանի գրավոր հրամանով առանձին էր կրճատումն արվում։ Տեղին ու իրավացի դժգոհություններից հետո զիջումների են գնացել հիմա, որքան որ ես գիտեմ։
Դա ոչ առողջապահության, ոչ էլ տնտեսագիտության հետ կապ չուներ։ Դա անբարոյականության հետ կապ ուներ։ Վտանգավոր ա ՔՊ֊ն։
Ապահովագրության ծրագրի մեծ մասը մինչև ՔՊ֊ն եղած ձեռքբերումներն են։ Ամբուլատոր ծառայությունը բոլորին հասանելի ա եղել՝ անկախ տարիքից, թե ինչքան վաղուց՝ չգիտեմ, բայց՝ ինչ հիշում եմ։ Ես ապահովագրություն չունեմ, բայց որ պետք ա եղել բժշկի դիմելու, խնդիր չի եղել։ Ով հիշողություն ունի կամ օգտվել ա, գիտի։ Ավելի լուրջ դեպքերում իհարկե հիվանդանոցային ծառայությունը անվճար չի եղել։ Բայց անհետաձգելի դեպքերն էլ ծածկել են պետպատվերով։
Հայաստանում բժշկությունը համեմատած լավ մակարդակի վրա ա եղել։ Ատամնաբուժական (համեմատած քիչ), պլաստիկ վիրաբուժության տուրիզմը, թեկուզ շատ ավելի կարելի ա ընդլայնել, Հայաստանի բժշկության հանդեպ վստահության մասին ա խոսում։
Հայաստանում մինչև 18 թիվն էր կյանք կար։