Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր վիրավոր են տեղափոխել Արցախի հիվանդանոց, իսկ օրեր առաջ վիրավորված երեխաների վիճակը կայուն ծանր է

Ապրիլ 04,2016 14:39

Այսօր առավոտյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն է ընդունվել 1973 թվականի ծնված Արթուր Արզանգուլյանը` վերին ձախ վերջույթի բազմաբեկորային կույր վնասվածքով, ձախակողմյան տրավմատիկ հեմոպնեւմոթորաքսով, մետաղյա բեկոր վերել աորտայի առաջնային պատի վրա: Կատարվել է պլեւրալ խոռոչի դրենավորում, վերին վերջույթների կույր վիրավորումների մշակում:

Այս մասին Aravot.am-ին տեղեկացրին ԼՂՀ առողջապահության նախարարությունից:

Ըստ նույն աղբյուրի, Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում այս պահին բուժում է ստանում 5 վիրավոր: Զավեն Ավանեսյանը, Կամո Աբրահամյանը, Ծովինար Աղաջանյանը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը` կայուն ծանր է, դրական դինամիկայով: Գարեգին Աղաջանյանը բուժումը շարունակում է վիրաբուժական բաժանմունքում, վիճակը` կայուն:

ԼՂՀ «Արեւիկ» բուժմիավորումում բուժվող վիրավոր երեխաների վիճակը կայուն ծանր է: Գեւորգի Գրիգորյանին ընդհանուր անզգայացմամբ վիրակապվել են, երկրորդային մշակման է ենթարկվել վերքը, շարունակվում է ինտենսիվ բուժումը, առկա է դրական դինամիկա: Առողջապահության նախարարության աջակցությամբ Վարդան Անդրեասյանն այսօր կվիրահատվի, կտեղադրվի արտաքին ֆիքսացիայի ապարատը: Մյուս վիրավոր երեխայի՝ Վարդան Անդրեասյանի մոտ եւս դրական դինամիկա է արձանագրվել:

ԼՂՀ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է՝ հանրապետության բոլոր բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղերով, բժշկական պարագաներով, արյան բավարար պաշարով: Արտակարգ ռեժիմով են աշխատում բժշկական հաստատությունները եւ շտապօգնության ծառայությունը:

Նշենք, որ Ստեփանակերտ է վերադարձել Արցախի առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը: Բացի նրանից, արդեն 3-րդ օրն է Արցախում են նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը, կենտրոնի առաջատար մասնագետները՝ անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արամ Բադալյանը, նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Վահրամ Համբարձումյանը, վիրաբույժ Անդրանիկ Օհանյանը, անեստեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արթուր Հովհաննիսյանը:

Երեւանից այցելած մասնագետները արցախցի բժիշկների հետ աշխատում են Ստեփանակերտի եւ շրջանների բժշկական հաստատություններում: Արցախ է տեղափոխվել «Էրեբունի» բուժկենտրոնի շտապօգնության 2 մեքենա` ռեանիմոբիլ, որոնք հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով` վիրավորներին տեղում բժշկական օգնություն ցուցաբերելու, արագ եւ անվտանգ Երեւան տեղափոխելու համար:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից ուղարկվել են դեղամիջոցներ եւ բժշկական պարագաներ, պոլսօքսիմետրեր, որոնք կտրամադրվեն նաեւ զիվորական հոսպիտալին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930