Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում զոհված Ռաֆիկ Հակոբյանը հատուկ ծառայության համար հայրենիք էր վերադարձել Սանկտ Պետերբուրգից

Ապրիլ 07,2016 08:53

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական կողմից զոհված զինծառայողներից մեկը Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղից Ռաֆիկ Խլղաթի Հակոբյանն է: Նա հատուկ ծառայության համար հայրենիք էր վերադարձել Սանկտ Պետերբուրգից, եւ ծառայությանը տրվել էր ամբողջ հոգով ու մարտական տրամադրությամբ:

Ապրիլի 6-ին հայրենի գյուղում` Կարմրաշենում տեղի ունեցավ հերոսի հոգեհանգիստը, որին մասնակցում էր մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Նա հարգանքի տուրք մատուցեց զոհվածի հիշատակին, վշտակցեց հարազատներին` վստահեցնելով, որ Ռաֆիկը եւ նրա մարտակից բոլոր զոհվածները ողջ ազգի հպարտությունն են: Մարզպետը խոշոր չափի դրամական օգնություն ցուցաբերեց զոհվածի ընտանիքին:

Արագածոտնի մարզպետարանի կայքի համաձայն՝ հոգեհանգստի արարողությանը ներկա էին նաեւ մարզի համայնքապետերը, մարզային ուժային կառույցների, կրթական, մարզային բոլոր կառույցների ղեկավարները, ԶՈՒ բարձրաստիճան սպաներ, պաշտոնյաներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930