Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազպրոմը» պատրաստվում է առաջարկել գազի նոր սակագներ. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 27,2016 07:59

«Գազպրոմ Արմենիան» պատրաստվում է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողներին մատակարարվող գազի գինը վերանայելու առաջարկությամբ։ Նախատեսվում է նվազեցնել ինչպես փոքր, այնպես էլ խոշոր բաժանորդների սակագները։

Հազար խորանարդ մետրի դիմաց գործող 156 հազար դրամի փոխարեն գազամատակարար ընկերությունը մտադիր է փոքր բաժանորդների, այդ թվում՝ բնակչության համար առաջարկել 146 հազար 700 դրամ սակագին։ Այլ կերպ ասած, նախատեսվում է նվազեցնել 9,3 հազար դրամով (կամ 5,9 տոկոսով)։

Խոշորների կամ ամսական 10 հազար խոր. մետրից ավել սպառողների դեպքում սակագների առաջարկվող նվազումը կազմում է 7 տոկոս։ Գործող 276,98-ի փոխարեն ակնկալվում է հազար խոր. մետրի համար սահմանել 257,56 դոլար։ Այս դեպքում նախատեսվում է սակագինն իջեցնել 19,42 դոլարով։

Առաջարկվող փոփոխությունը շա՞տ է, թե՞ քիչ, այլ հարց է։ Սակայն փաստ է, որ վերջին տարիներին էներգակիրների գների անընդհատ բարձրացումից հետո սա մի տեսակ անսովոր երեւույթ է։ Դժվար է նույնիսկ հիշել, թե վերջին անգամ գազը Հայաստանում երբ է նվազել կամ ընդհանրապես նման բան տեղի ունեցել է, թե ոչ։

Ամեն դեպքում պարզ է, որ գազի սակագների նվազեցման հնարավորություն ստեղծվեց այն բանից հետո, երբ ապրիլի սկզբին ՌԴ վարչապետ Դ.Մեդվեդեւի երեւանյան այցի շրջանակներում ստորագրվեց փաստաթուղթ նաեւ Հայաստանին մատակարարվող երկնագույն վառելիքի գնի վերաբերյալ։ Ըստ այդմ հազար խոր. մետրի համար գործող 165-ից գազը դարձավ 150 դոլար։ Այլ կերպ ասած, նվազեց 15 դոլարով (կամ 9 տոկոսով)։

Ն. ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930