Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Դեռ շատ գլուխներ պետք է թռնեն». «Ժողովուրդ»

Ապրիլ 27,2016 11:54

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյան

Պարոն Զուրաբյան, Սերժ Սարգսյանի կողմից ՊՆ բարձրաստիճան պատասխանատուների պաշտոնանկությունները ինչպե՞ս եք գնահատում։

– Ես կարծում եմ, որ լավ է, որ ինչ-որ գլուխներ թռնում են, եւ դեռ շատ գլուխներ պետք է թռնեն, բայց այդ ամենը շատ քիչ է ամբողջ պետական համակարգի էությունը փոխելու համար։

Պետք է վերացնել մենաշնորհները, կաշառակերությունը, պետական լծակների օգտագործումը սեփական հարստացման համար։ Պետք է դառնալ արդյունավետ կառավարվող պետական համակարգ։ Դա միանգամից չի լինում, բայց այդ ուղղությամբ պետք է լուրջ քայլեր անել, իսկ ամենակարեւոր քայլը այն է, որ ստեղծենք ժողովրդավարություն, այսինքն՝ ժողովրդին իշխանությունը վերադարձվի։

Առաջին հերթին պետք է բարձրացվի պետական ինստիտուտների նկատմամբ ժողովրդի հավատի հարցը։ Առանց այդ հավատի պատերազմներ չեն հաղթում։

Ձեր կարծիքով՝ այդ փոփոխությունները կհասնե՞ն առաջին դեմքերին՝ վարչապետ, նախարար

– Միայն ինչ-որ մարդկանց հասնելը քիչ է։ Պետք է նշանակել այնպիսի մարդկանց, ովքեր միանգամից ապացուցում են, որ նրանք արդյունավետ կառավարիչներ են։ Այ, դա դեռ մենք չենք տեսել։ Եթե դա լինի, կասենք՝ լավ է։ Բայց եթե մի գողին պետք է փոխեն ուրիշ ավազակով, դա ոչ մի բան մեզ չի տալու։

Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930