Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ վարչապետի խոսնակը՝ Մանվել Գրիգորյանի արարքի մասին. Sputnik Արմենիա

Մայիս 16,2016 23:40

ԼՂՀ–ում Մանվել Գրիգորյանի հետ կապված միջադեպով պետք է զբաղվեն համապատասխան մարմիները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը

Արտակ Բեգլարյանը հայտնեց, որ, թեև միջադեպի մանրամասներին տեղյակ չէ, բայց դատապարտելի է համարում ցանկացած նման արարք ցանկացած մեկի կողմից։ «Ով ուզում է լինի` Մանվել Գրիգորյանը լինի, թե Արտակ Բեգլարյանը, պետք է իրեն կոռեկտ պահի։ Ու կապ չունի նաև` Հայաստանում, թե Ղարաբաղում` ամենուր»,- ասաց Արտակ Բեգլարյանը։

Аravot.am կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` ԼՂՀ այցելած ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը հայհոյել է ԼՂ ՊԲ զինվորներին` իր ճանապարհը փակելու համար։ Լրագրող Սուրեն Սարգսյանը, որն այդ օրերին եղել է Ղարաբաղում, նույնպես հավաստիացնում է, որ մայիսի 9-ին Հադրութում նման միջադեպ է եղել։ «Այդ օրը ես այնտեղ էի, հանդիպեցի զինվորներին, որոնց հայհոյել էր Մանվել Գրիգորյանը»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Sputnik Արմենիա»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանին սխալ հանեցին:Դե Վահրամ,դե սպասիր:Քեզ տեսնեմ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031