Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ

Հունիս 01,2016 19:21

Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել  քաղաքապետ Տարոն Մարգարյանի և բանկի Հարավային և Արևելյան գործընկերության երկրների դեպարտամենտի տնօրեն Հայնց Օլբերսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:  Կարևորելով  բանկի հետ համագործակցությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն  ընդգծել է, որ բանկի հետ համագործակցությունն իսկապես արդյունավետ է:

«Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության շրջանակում այսօր իրականացվող ծրագրերը, որոնք ընդգրկում են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ,  իսկապես կարևոր են Երևանի համար: Վստահ եմ, որ արդեն իսկ կյանքի կոչված ծրագրերի հաջող ընթացքն ու արդյունավետությունը հիմք կհանդիսանան, որ առաջիկա տարիներին մենք ընդլայնենք համագործակցության շրջանակներն ու ընդգրկենք նոր ուղղություններ: Բանկի հետ համագործակցության շրջանակում այսօր իրականացվում է Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման 2-րդ փուլի ծրագիրը: Առաջիկայում կմեկնարկի նոր աղբավայրի կառուցման և հին աղբավայրի մեկուսացման ծրագիրը: Ու ես համոզված եմ, որ մեր համագործակցության շրջանակներում իրականացվող և նախատեսված ծրագրերը կիրականացվեն ժամանակին  և պատշաճ որակով»,- ընդգծել է քաղաքապետը:

Եվրոպական ներդրումային բանկի Հարավային և Արևելյան գործընկերության երկրների դեպարտամենտի տնօրեն Հայնց Օլբերսն իր հերթին կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունն ու շնորհակալություն հայտնելով համատեղ արդյունավետ աշխատանքի համար, նկատել է, որ Հայաստանի հետ համագործակցությունն, ըստ էության, սկսվել է Երևանի հետ փոխգործակցությունից, որը ոչ միայն արդյունավետ, նաև սահուն ընթացք է ունեցել:

«Պարոն քաղաքապետ, մենք իսկապես բարձր ենք գնահատում Երևանի քաղաքապետարանի հետ առկա համագործակցությունը, քանզի իսկապես սահուն և արդյունավետ համագործակցության օրինակ է սա: Երևանն իսկապես վստահելի գործընկեր է, և մենք ուրախ ենք, որ կարող ենք շարունակել այս համագործակցությունն այլ ուղղություններով ևս, ինչն իր հերթին ամենախոսուն ապացույցն է, որ բանկի համար Երևանի քաղաքապետարանն իրոք վստահելի և կարևոր գործընկեր է հանդիսանում: Եվ ես լիահույս եմ, որ մեր համագործակցությունն այսուհետ ևս կլինի փոխշահավետ ու կապահովի այն արդյունքները, որոնք ակնկալվում է», – ընդգծել է Հայնց Օլբերսը:

Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են նաև աղբի վերամշակման մրցույթի փաթեթի պատրաստման, էլեկտրատրանսպորտի արդիականացման, ինչպես նաև հանրային և բազմաբնակարան շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930