Լրահոս
Օրվա լրահոսը

Շեքսպիրի հերոսները նորովի մատուցմամբ

Հունիս 14,2016 17:30

«Մրցույթի հիմնական նպատակը մասնակիցների երևակայական աշխարհը ցույց տալն է: Ասում են` գեղարվեստն ու պոեզիան մեկ գծով են շարժվում: Այսինքն` գեղարվեստի միջոցով կարելի է տեսնել պոեզիան և հակառակը: Մասնակիցներն իրենց մոտեցումն են ցույց տվել, աշխատանքների միջոցով արտահայտել իրենց զգացմունքները: Միշտ ծաղիկներ կան նրանց համար, ովքեր ուզում են դրանք տեսնել: Մենք այս երեխաների աշխատանքների մեջ գտանք այդ ծաղիկների սերմերը, որոնք հնարավոր է` հետո ծաղկեն»,-այս մասին այսօր «Շեքսպիր ակումբ» անգլախոսների ասոցիացիայի հայտարարված «Պատկերազարդումների մրցույթ» ցուցահանդեսի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում ասաց ակումբի հիմնադիր-նախագահ Նատալի Ջրյանը:

2 1Մրցույթին մասնակցում էին 11 ուսանող`5-ը Երևանի գեղարվեստի ակադեմիայից և 6-ը Գյումրու մասնաճյուղից:

13453993_1041069399310061_1043570635_n 13453904_1041069435976724_1673049710_nՏիկին Ջրյանը նշեց, որ ուսանողներից պահանջվել է ստեղծագործել, իրենց պատկերացումները հանձնել թղթին Լուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» և Ուիլիամ Շեքսպիրի պիեսների հիման վրա. «Այս տարի լրանում է Շեքսպիրի մահվան 400-ամյակը, իսկ նախորդ տարի լրացավ Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքի 100-ամյակը: Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ հիմա ամեն օր աշխարհի որևէ անկյունում բեմադրվում է Շեքսպիր: Ինչքան էլ կարդաս, քչփորես, ուսումնասիրես, ամեն անգամ նրա ստեղծագործություններում կգտնես քեզ համար մի նոր բան: Փորձել ենք`ինչքան հնարավոր է մոտեցնել երիտասարդներին գրականությանը»:

13434245_1041069272643407_1521810875_n 13434073_1041069492643385_752059485_nԱկումբի հիմնադիր-նախագահը չցանկացավ մասնակիցներից որևէ մեկի աշխատանքն առանձնացնել` հավելելով, որ նախատեսել էին առաջին, երկրորդ, երրորդ տեղերում հաղթողներ ճանաչել, սակայն բոլոր աշխատանքները եղել են յուրահատուկ իրենց ձևով, մոտեցմամբ, որոշեցին բոլորին տալ մրցանակներ և պատվոգրեր:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930