Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարարն այցելել է ռազմարդյունաբերական ձեռնարկություն

Հունիս 23,2016 19:55

Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն եղել է ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցել է ձեռնարկության նոր արտադրամասի բացմանը:

Ողջունելով արտադրամասի բացման արարողության մասնակիցներին և ձեռնարկության աշխատակազմին, ՀՀ պաշտպանության նախարարը փաստել է, որ տարեցտարի հետևողականորեն ընդլայնվում են հայրենական ռազմարդյունաբերության հնարավորությունները: Սեյրան Օհանյանը համոզմունք է հայտնել, որ Ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի ստեղծմամբ պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող և զինված ուժերին աջակցող այլ կազմակերպությունները շարունակաբար կզարգացնեն իրենց հնարավորությունները և թողարկվող արտադրանքով կնպաստեն զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը:

karmir japavenՁեռնարկության նոր արտադրամասի բացման պատիվը վերապահվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանին և ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ Մուրադ Իսախանյանին: Արտադրամասի բացման արարողությունից հետո պաշտպանության նախարարը բարձրաստիճան պաշտոնյաների և ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ շրջել է ձեռնարկության տարածքում, ծանոթացել արտադրական հնարավորություններին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել ձեռնարկության նյութատեխնիկական ապահովմանը միտված առաջիկա ծրագրերը և ընթացիկ կապիտալ շինարարական աշխատանքները:

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան Վ. Գ. says:

    Կուզենայի , որ ՀՀ ռազմաարդյունաբերությունը ունենար հաջողություններ: Բայց նման կադրերով դրան հասնել չեն կարող…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930