Լրահոս
Օրվա լրահոսը

Իգոր Սարգսյան. «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը անպայման պետք է կանգնի հայրենիքի պաշտպանության սրբազան գործին

Հուլիս 10,2016 13:30

Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում կիրակի ոչ միայն տեղի ունեցավ Դաշնակցության երդման արարողությունը, այլ նաեւ պաշտպանության նախարարների շնորհակալագրերի հանձնման արարողությունը: Շնորհակալագրերին արժանացան ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում առաջնագիծ մեկնած Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները:

igor-sargsyan1

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի պատասխանատու Իգոր Սարգսյանը ասաց, որ ուսանողական միությունը ծնվել է հենց պատերազմի՝ Արցախյան գոյամարտի առաջին օրերին. «Իհարկե՛, սկզբնական շրջանում գաղտնի շրջան ապրեց, այնուհետեւ 1990-ականներին Արցախյան ազատամարտին մասնակցելով մոտավորապես 80 կռվող կամավորական է տվել, եւ նրանցից 8-ը զոհվել են: «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության  գաղափարական ակունքներում արմատավորված է, որ անպայման ինքը պետք է կանգնի հայրենիքի պաշտպանության սրբազան գործին, անպայման պետք է մասնակցությունը բերի եւ անհրաժեշտության պարագայում նաեւ զոհաբերվի»:

Իգոր Սարգսյանը նշեց, որ ապրիլյան պատերազմին հաշված օրերի ընթացքում Դաշնակցության ընդհանուր ազատամարտիկների ջոկատի հետ միասին Արցախ է մեկնել նաեւ ուսանողական միության ջոկատը. «Ես կասեի՝ փոքրաթիվ ջոկատը, որովհետեւ թերեւս փոքրաթիվ էին, բայց մի բան ուզում եմ շեշտել՝ այդ փոքրաթիվ ջոկատի մեջ բոլոր ուսանողներն էլ  մի բան էին ուզում՝ անպայման այնպիսի դիրք հանձնել իրենց, որտեղ իրենք կարող էին մինչեւ վերջին շունչը նվիրվել եւ կարգապահորեն ճիշտ կատարել մարտական խնդիրը: Դա իսկապես մեզ համար շատ կարեւոր էր, որովհետեւ  մղվել ամենադժվարին տեղը եւս որոշակի որակների մասին է խոսում»:

igor-sargsyan2

Իգոր Սարգսյանը հայտնեց, որ պաշտպանության նախարարությունը նրանցից ոմանց պարգեւատրել է գերատեսչական  մեդալներով, ոմանց՝ պետական պարգեւներով: Իսկ մնացածին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր շնորհակալական խոսքն է ուղղել՝ շնորհակալագրի տեսքով:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031