Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ազատության հրապարակից բերման են ենթարկում քաղաքացիների (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հուլիս 17,2016 20:25

«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված էր. «Նոր զոհերից խուսափելու համար իրավապահ մարմիններից պահանջում ենք զերծ մնալ ապստամբած քաղաքացիների դեմ ուժ գործադրելուց և առավոտյան առաջացած ճգնաժամը կարգավորել բացառապես բանակցությունների ճանապարհով: Քաղաքական և հասարակական ուժերի ներկայացուցիչներին հրավիրում ենք 20.00-ին Ազատության հրապարակ քաղաքացիների հետ խորհրդակցությանը՝ ստեղծված իրավիճակից ելքեր որոնելու համար: Սույն հայտարարությունը հանդիսանում է իրազեկում Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության համար: Հավաքը օրինական է, խնդիրը հրատապ և պետության համար գերկարևոր»:

Քիչ առաջ Ազատության հրապարակում ոստիկանները բերման ենթարկեցին չորս քաղաքացու, որոնցից երեքը կանայք էին: Վերջիններս նստած էին Ազատության հրապարակի նստարաններին, երբ ոստիկանները մոտեցան նրանց եւ ուժի գործադրմամբ նստեցրին ոստիկանական մեքենան: Կանայք բղավում էին, որ իրենք ուսուցիչներ են ու պարզապես իրենց հանգիստն են անցկացնում Ազատության հրապարակում:

Apstambutyun-3 Apstambutyun-4 Apstambutyun-Andrias_Gukasyan Apstambutyun-Armen_Martirosyan

Հյուսիսային պողոտայի եւ Թումանյան փողոցի հատման վայրից բերման ենթարկվեց մեկ տղամարդ:

Դրանից հետո ընթացավ «Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության հավաքը: Անդրիաս Ղուկասյանի շուրջ հավաքվել էին մոտ քսան քաղաքացիներ:

Սակայն քիչ առաջ «Ազատության հրապարակից բերման ենթարկեցին նաեւ Դավիթ Սանասարյանին եւ Անդրեաս Ղուկասյանին:

Այս պահին «Ժառանգություն» կուսակցության անդամներ Զարուհի Փոստանջյանը եւ Արմեն Մարտիրոսյանն են ժամանել «Ազատության» հրապարակ: Զարուհի Փոստանջյանը պահանջեց պատասխանատվության ենթարկել այն ոստիկանին, որը հրեց Շահեն Հարությունյանին: Զարուհի Փոստանջյանը փորձեց «հետապնդել» ոստիկանական ՈՒԱԶ-ը, որով բերման ենթարկեցին Շահեն Հարությունյանին:

Լրագրողների հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ ոստիկանները փորձում են բերման ենթարկել «Ժառանգություն» կուսակցության անդամներին: Նրանք, ըստ Փոստանջյանի, ներխուժել են կուսակցության գրասենյակ, տարել պահակին ու փորձում են բերման ենթարկել կուսակցության այլ անդամների՝ նաեւ մարզային գրասենյակներից:

DCIM106MEDIA

DCIM106MEDIA

DCIM106MEDIA

DCIM106MEDIA

DCIM106MEDIA

DCIM106MEDIA

DCIM106MEDIA

DCIM106MEDIA

DCIM106MEDIA

DCIM106MEDIA

DCIM106MEDIA

DCIM106MEDIA

DCIM106MEDIA

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031