Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում հայ դպրոցականները նվաճել են 10 մեդալ

Հուլիս 22,2016 12:17

Հուլիսի 11-18-ը Թուրքիայի Տրապիզոն քաղաքում կայացել է դպրոցականների 16-րդ համաշխարհային Գիմնազիադային, որը հանդիսանում է դպրոցականների համաշխարհային սպորտի ամենաբարձր վարկանիշ ունեցող ստուգատեսը:

Գիմնազիադային մասնակցել է 30 երկրի 2500 դպրոցական: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը, որը կազմված էր 38 մասնակցից, հանդես է եկել 9-ը մարզաձևերում` ատլետիկա, մարմնամարզություն, լող, հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, նետաձգություն, շախմատ և սուսերամարտ: Հայաստանը ներկայացնող մարզիկ դպրոցականների թիմը ձևավորվել էր ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ` դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի կողմից 2015 թվականին անցկացված հանրապետական առաջնություններում լավագույն արդյունք ցուցաբերած մարզիկներից, որոնց համար կազմակերպվել էին լրացուցիչ ուսումնամարզական հավաքներ և մարզումներ` համաշխարհային ստուգատեսին նախապատրաստվելու նպատակով: Հայաստանը ներկայացնող մարզիկ դպրոցականները 16-րդ համաշխարհային Գիմնազիադայում արժանացել են  5 ոսկե, 2 արծաթե և 8 բրոնզե մեդալների` թիմային հաշվարկով զբաղեցնելով 10–րդ հորիզոնականը:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031