Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկությունում այսօր վճռորոշ օր է

Օգոստոս 20,2016 15:50

ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի 3-րդ
խաղային օրը` օգոստոսի 20-ին, կկայանան A խմբի 3-րդ տուրի հանդիպումները:
Նախորդ 2 խաղային օրվա արդյունքներով Կիպրոսը ներկայացնող «Ապոել»-ը ունի 6 միավոր, իսկ Հայաստանի գործող չեմպիոն ՀՊՏՀ-ն և դանիական «Գենտոֆտե»-ն
3-ական միավոր: Այսօր ՀՊՏՀ թիմի մրցակիցը կլինի խմբի առաջատար «Ապոել»-ը,
և հաղթանակի դեպքում մեր թիմը հնարավորություն կունենա միավորների
հաշվարկում հասնել կիպրոսցիներին և զբաղեցնել 1-ին հորիզոնականը:
Այսպիսով, ՀՊՏՀ ֆուտզալի թիմը շատ մոտ է   ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի
խաղարկության հաջորդ փուլի միակ ուղեգիրը նվաճելուն, որը նրան կհաջողվի
միմիայն խաղերի արդյունքում խմբում առաջին տեղը զբաղեցնելու պարագայում:

Առջևում   խաղարկության 3-րդ խաղային օրն է: Ստորև ձեզ ենք ներկայացնում
Օգոստոսի 20-ի խաղացանկն ու ուղիղ հեռարձակման հղումները.

20.08    ժամը   16:00                     «Ֆուտզալ Մանիակս» – «Գենտոֆտե»
https://www.youtube.com/watch?v=GF1zPaELFQc

20.08   ժամը    19:00                     «Ապոել» – ՀՊՏՀ
https://www.youtube.com/watch?v=iGLFfX_FsAY

Բոլոր հանդիպումները կկայանան ՀՖՖ տեխնիկական կենտրոնում (Ֆուտբոլի
Ակադեմիա:)

Տեղեկացնենք նաև, որ ժամը 19:00-ին կայանալիք «ՀՊՏՀ»-«Ֆուտզալ Մանիակս»
հանդիպումը կցուցադրվի «Արարատ» հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական
փուլի մրցաշարը օգոստոսի 16-ից 21-ն առաջին անգամ անցկացվում է Հայաստանում:  Խաղարկությունը Հայաստանում անցկացնելու
իրավունքը հաջողվել է ձեռք բերել Հայաստանի պետական տնտեսագիտական
համալսարանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սերտ համագործակցության
արդյունքում, իսկ խաղարկության կազմակերպմանը աջակցում են ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031