Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում ընթացող ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկությունն ավարտվեց

Օգոստոս 20,2016 22:19

Ավարտվեց ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի մրցաշարը: Այն օգոստոսի 16-21-ն անցկացվեց Հայաստանում:

Օգոստոսի 20-ին` խաղարկության նախնական փուլի 3-րդ խաղային օրը, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում տեղի ունեցան «Ֆուտզալ Մանիակս»-«Գենտոֆտե» և «Ապոել»-ՀՊՏՀ հանդիպումները:

Շվեյցարական «Ֆուտզալ Մանիակս»-ի և դանիական «Գենտոֆտե»-ի միջև տեղի ունեցած խաղն ավարտվեց 8:2 հաշվով` «Գենտոֆտեի» հաղթանակով:
Կիպրոսի «Ապոել»-ՀՊՏՀ հանդիպումն ավարտվեց 7:7 հաշվով: Ընթացավ դիտարժան ու գոլառատ խաղ:

Խաղի սկզբում «ՀՊՏՀ»-ն 2:0 հաշվով պարտվում էր, այնուհետև հաջողվեց հաշիվը հավասարեցնել, հաշվի մեջ առաջ անցնել: Սակայն հետո կիպրոսցիները հավասարեցրին հաշիվը, խաղի վերջում այն դարձավ 6:6, հետո 7:6` հօգուտ «ՀՊՏՀ»-ի: Բայց, ի վերջո, կիպրոսցիներին հաջողվեց հաշիվը հավասարեցնել` 7:7 և այն պահել մինչև խաղի վերջ:

Խաղարկության նախնական փուլի բոլոր խաղերի արդյունքներով` «Ապոել»-ն ունի 7, «Գենտոֆտե»-ն  6  և «ՀՊՏՀ»-ն 4 միավոր:

ՀՊՏՀ ֆուտզալի թիմի մարզիչ Կարեն Միքայելյանը գոհ է նորաստեղծ ՀՊՏՀ թիմի խաղացողներից: Ըստ նրա` խաղարկության ընթացքում թիմին պակասում էր փորձը և բախտը: Մարզիչը նշեց. «Սա մեզ համար փորձություն էր հետագայում ավելի վստահ հանդես գալու համար: Ուղղակի առաջին և վերջին խաղերի ընթացքում բախստներս չբերեց»:

Կարեն Միքայելյանի համոզմամբ`  ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի մրցաշարի անցկացումը Երևանում կբարձրացնի ֆուտզալի նկատմամբ հայ երիտասարդների ու պատանիների հետաքրքրությունը, մանավանդ, որ խաղերի ընթացքում դահլիճում ներկա էին մեծաթիվ երիտասարդներ:

Գնահատելով մրցաշարը` «ՀՊՏՀ»-ի մարզիչը հայտնեց, որ մասնակցում էին ուժեղ թիմեր. «Ապոել»-ն ավելի փորձառու թիմ էր, իսկ «ՀՊՏՀ»-ի թիմը` դեռ նորաստեղծ:

Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի բոլոր խաղերի արդյունքներով` ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության հաջորդ փուլի միակ ուղեգիրը նվաճեց «Ապոելը»:

Խաղարկությունը Հայաստանում անցկացնելու իրավունքը հաջողվել է ձեռք բերել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սերտ համագործակցության արդյունքում, իսկ խաղարկության կազմակերպմանը աջակցում են ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031