Լրահոս
Օրվա լրահոսը

Վթար` Դուրյան թաղամասում. վարորդը վնասվածքներով տեղափոխվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

Օգոստոս 21,2016 11:03

Օգոստոսի 21-ին, ժամը 05.15-ին ահազանգ է ստացվել, որ Ավանի գերեզմանատանից դեպի Դուրյան թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Subaru Forester» մակնիշի 34OZ016 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ա. Հ. ծնվ. 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհաեզրին գտնվող ծառին: Ա. Հ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և անջատել ավտոմեքենայի մարտկոցը:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031