Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Արցախի անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդեսներ Լեհաստանի Լյուբլին քաղաքում

Սեպտեմբեր 07,2016 19:40

Սեպտեմբերի 4-5-ը Լեհաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո Լյուբլին քաղաքում բացվեցին լեհաստանաբնակ հայ գեղանկարիչների անհատական ցուցահանդեսներ` նվիրված Հայաստանի և Արցախի անկախության 25-ամյակին:

Սեպտեմբերի 4-ին Լյուբլինի Մշակույթի հանդիպումների նորաբաց կենտրոնում տեղի ունեցավ Գդանսկում բնակվող հայազգի գեղանկարիչ Գագիկ Պարսամյանի գեղարվեստական ձևավորումների և «Ծաղիկներ ջրվեժ» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին և ելույթներով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լյուբլինի Եվրոպական սննդի փառատոնի տնօրեն Վալդեմար Սուլիչը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը, Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը, Լյուբլինի Մշակույթի հանդիպումների կենտրոնի տնօրեն Պյոտոր Ֆրանաշեկը: Ցուցահանդեսի այցելուներին ներկայացվեց նաև հայկական ժողովրդական երգարվեստը՝ Լյուբլինում բնակվող հայազգի մեներգիչ Աշոտ Մարտիրոսյանի կատարումներով:

Նույնը օրը Լյուբլինի կենտրոնական «Գրանդ հոտել Լյուբլինյանկա» հյուրանոցում բացվեց Լեհաստանի Խելմ քաղաքում բնակվող, 2016 թվականի ԼՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալին արժանացած գյումրեցի գեղանկարիչ Հովհաննես Ղազարյանի անհատական ցուցահանդեսը:

Սեպտեմբերի 5-ին Լյուբլինի Վենիավսկի հյուրանոցի ցուցասրահում տեղի ունեցավ Լեհաստանի Պուլտուսկ քաղաքում բնակվող հայազգի գեղանկարիչ Գրիգոր Ասլանյանի անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին և ելույթներով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լյուբլինի Եվրոպական սննդի փառատոնի տնօրեն Վալդեմար Սուլիչը, Լյուբլինի քաղաքապետարանի ներկայացուցիչ Թոմաշ Անջեյ Ռակովսկին:

Տեղեկանք. Ցուցահանդեսն անցկացվել է Լյուբլինում քաղաքի Եվրոպական սննդի 8-րդ փառատոնի մշակութային միջոցառումների շրջանակներում, որին Հայաստանը մասնակցում է գլխավոր հյուրի կարգավիճակով` պայմանավորված ՀՀ անկախության 25-ամյակով: Փառատոնի շրջանակներում կազմակերպված բոլոր միջոցառումներն անցկացվում են Լեհաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930