Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանը շնորհավորել է Հարավային Օսիայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ

Սեպտեմբեր 20,2016 10:11

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ Լեոնիդ Տիբիլովին` Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

«Հարգելի Լեոնիդ Խարիտոնի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Հարավային Օսիայի ողջ ժողովրդին` Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հարավային Օսիան մեզ համար հանդիսանում է եղբայրական պետություն, որի հետ մենք ունենք շատ ընդհանրություններ պատմության, մշակույթի եւ մեր ժողովուրդների ավանդույթների մեջ: Արցախում բարձր են գնահատում ձեր բարեկամությունը:

Անկախ պետականության կերտման  ընթացքում Հարավային Օսիայի ժողովուրդն անցել է դժվարին ու փառավոր ուղի՝ ցուցաբերելով իսկական տոկունության եւ հերոսության օրինակ:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ` մեծարգո Լեոնիդ Խարիտոնի, եւ Հարավային Օսիայի ողջ ժողովրդին` այս մեծ տոնի կապակցությամբ:

Խաղաղություն, բարգավաճում, հետագա հաջողություններ` եղբայրական Հարավային Օսիային»:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930