«Հայ ազգը Սիրիայում տղամարդու պես կանգնեց զենքը ձեռքին եւ պաշտպանեց իր հողը: Արաբները 1915թ. թուրքական յաթաղանից մազապուրծ եղած հայերին գրկաբաց ընդունեցին, եւ այսօր սիրիահայերն ունեն մայր հայրենիքի ուղիղ օգնության կարիքը»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում անդրադառնալով սիրիահայությանն օգնելու խնդրին, ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
Նրա խոսքով` փոքրիկ Հայաստանն իր աննշան բյուջեով սիրիահայությանը օգնել չի կարող` գործուն օգնություն ցույց տալ ի վիճակի չէ. «Իշխանություններն ունեն հսկայական «ռեզերվ»` մոտ 10 միլիարդ ուղիղ թալանված գումար: Եթե դրա 80 տոկոսը հետ բերենք` կլուծենք սպառազինության եւ սիրիահայերի խնդիրները, արտաքին պարտքի հարցը: Առանց գումարի սիրիահայությանը օգնել չենք կարող»:
Ըստ Գուրգեն Եղիազարյանի` բավական է հանձնարարական տրվի ԱԱԾ-ին` այդ գումարները հանգիստ մի քանի ամսում հետ կբերվեն. «Որովհետեւ թալանի գումարն իրականում շատ ավելի մեծ է: Բավական է կանչել թալանչիներին եւ ասել, որ լափել են եւ լափածի կեսը պետք է դնեն սեղանին»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ



















































Նու,մոտավորոպես 1917թ. մոտիվներով…