Լրահոս
Օրվա լրահոսը

«Խարիտոնին» արժանացել է միջազգային փառատոնի գլխավոր` «Ոսկե գավաթ» մրցանակի

Հոկտեմբեր 11,2016 14:23

ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի և ԱՊՀ երկրների հույների համայնքների ֆեդերացիաների աջակցությամբ` ս. թ. սեպտեմբերին, «Խարիտոնի» վոկալ-գործիքային անսամբլը մասնակցել է Հունաստանում անցկացվող «Պարալիա 2016» միջազգային ֆոլկ-փառատոնին և արժանացել գլխավոր` «Ոսկե գավաթ» մրցանակի:

Ս. թ. հոկտեմբերի 10-ին, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընդունել է անսամբլի ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Անժելա Աթաբեկյանին և անսամբլի մեներգիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Ֆոլկլորիստների եվրոպական ասոցիացիայի նախագահության անդամ Սամվել Գալստյանին: Հանդիպմանը երաժիշտները ներկայացել էին «Ոսկե գավաթ» մրցանակով և ներկայացրել փառատոնային օրերի անցուդարձը: Նախարար Ա. Ամիրյանը շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ և մաղթել ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ: Զրույցի ընթացքում, Անժելա Աթաբեկյանը տեղեկացրել է, որ ինքն արմատներով հույն է, ԼՂՀ Մեհմանա գյուղից, որտեղ ավելի քան մեկ դար է, ինչ հույներ են բնակվում: «Տարիներ շարունակ հայկական ֆոլկլորն ենք ներկայացնում: Մեր ելույթները միշտ աղմուկ են հանել՝ լավ իմաստով: Այդպես եղավ նաև այս փառատոնում»,-նշել է անվանի քանոնահարը:

Հավելենք, որ «Խարիտոնի» հայ-հունական անսամբլը 20 տարի առաջ հիմնել են Աթաբեկյան հինգ քույրերը, բոլորը՝ պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ, հետո նրանց են միացել որդիները, ապա նաև՝ թոռները: «Խարիտոնին» միակ պրոֆեսիոնալ խումբն է, որը Հայաստանում հունական մշակույթ է զարգացնում և տարածում:

 

 ՀՀ մշակույթի նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31