Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Եգանյանը կառավարությանը հիշեցնում է գնդակահարված Չաուշեսկուի ճակատագիրը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2016 17:38

Ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը կառավարությանը զգուշացնում է՝ կառավարության ծրագրով Հայաստանում ժողովրդագրական աճին միտված դրույթները լավն են, բայց չի կարելի այդ գործոնների հետ խաղալ, հակառակ դեպքում Հայաստանում կկրկնվի Չաուշեսկուի ճակատագիրը՝ նրան սպանեցին այսպես ասած՝ Չաուշեսկուի երեխաները:

Այսօր տնտեսական լրագրողների ակումբում կազմակերպած ասուլիսի ժամանակ անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՀՀ վարչապետը կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասել է՝ ժողովրդագրական աճին միտված ծրագիր է, պարոն Եգանյանն ասաց, որ ինքը մասնակցել է քննարկումներից մեկին, եւ լավ է, որ նման ծրագիր կա: Բայց ժողովրդագրական խնդիրը համակարգային է եւ այն պետք է համակարգային լուծում ունենա, առանց դրա ուղղակի կարճաժամկետ արդյունք կտա:

Ըստ պարոն Եգանյանի, ծրագիրը լավն է, բայց դրա իրականացման առումով փորձագետը հոռետես է:

Պարոն Եգանյանը կառավարությանը հիշեցրեց Ռումինիայի գնդակահարված նախագահ Չաուշեսկուի ճակատագիրը. «1970 ականներին հանկարծ Չաուշեսկին ու իր կինը քնեցին, զարթնեցին ու որոշեցին ծնելիության մակարդակը բարձրացնել, նրանք օրենքով արգելեցին ծնելիության արհեստական ընդհատումները: 5 տարի հետո այդ օրենքի ընդունումից հետո թռիչքաձեւ աճեց ծնելիությունը, հետո մարդիկ սովորեցին ինչպես շրջանցել օրենքը եւ ծնելիությունը նորից նվազեց ու հասավ իր նախկին մակարդակին: Տարիներ հետո պարզվեց, այն մարդիկ, որոնք ծնվել էին օրենքի ազդեցության տակ, խնդիրներ ունեցան, պարզվեց մանկապարտեզներ, դպրոցներ, ԲՈՒՀ-եր, աշխատաշուկա իրենց ունեցած հնարավորությունները չէին ապահովում այդ սերնդի համար: Տեղի էր ունեցել շեղում ժողովրդագրական ու տնտեսական գործոնների միջեւ: Այս սերունդը կոչվում էր Չաուշեսկուի երեխաներ, ու այդ սերունդն էր, որ կախեց Չաուշեսկուին, ու այս օրինակը պետք է ձեզ համար… խաղալ ժողովրդագրական գործոնների հետ չի կարելի»:

Պարոն Եգանյանի կանխատեսմամբ՝ 5-10 տարում մեր երկրի բնակչության բնական վերարտադրությունը բացասական կլինի:

Մանրամասն՝ տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aram says:

    Չաուշեսկուին ոչ թե կախեցին, այլ կնոջ հետ պատի տակ գնդակահարեցին։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31