«Կառավարությունից պետք է ստանալ հետեւյալ հարցի պատասխանը՝ այդ պարտքը ինչպե՞ս գոյացավ»,- «Փաստարկ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով «Երեւան ՋԷԿ»-ի կողմից «Գազպրոմ Արմենիային» ունեցած պարտքին, ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Նա տեղեկացրեց, որ իր գործընկերների հետ ավարտում է «Երեւան ՋԷԿ»-ի հետ կապված ուսումնասիրությունը, որի պատկերն իր բնորոշմամբ՝ «խայտառակ» է:
«Երեւան ՋԷԿ»-ը դարձել է մի տարօրինակ կենտրոն, որտեղ խաչաձեւվում են անգամ մի քանի երկրների գազի եւ էլեկտրաէներգիայի հոսքեր. Իրանից՝ գազ, Վրաստանից՝ հոսանք, Հայաստանից՝ հոսանք, հետո դեպի Արցախ՝ հոսանք, Արցախից էլ դեպի Հայաստան հոսանք…Հիմա այս ամենը փորձում ենք մեկ փաստաթղթում ամփոփել եւ ՀԱԿ-ի միջոցով հարցը բարձրացնել ԱԺ-ում: Ինչո՞ւ պետք է «Երեւան ՋԷԿ»-ը պարտք կուտակեր, նման բան չպետք է լիներ, հակառակը՝ պետք է շահույթով աշխատեր, որովհետեւ բոլոր ծախսերը հաշվի էին առնված»,-նշեց Վահագն Խաչատրյանը:
«Դուք ակնարկում եք կոռուպցիայի՞ մասին» հարցին՝ նա պատասխանեց. «Ոչ միայն…անընդունելի է, որ երկու տարին մեկ մեզ մատուցում են, ասենք, ատոմակայանի խնդիր, «Երեւան ՋԷԿ»-ի խնդիր: Վերջինիս մասով Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին էլ եմ ասել՝ դուք չե՞ք հետաքրքրվում, թե այդ պարտքը որտեղից է գոյացել»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































