Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքականությունն ու բժիշկներն անհամադրելի են»․Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի նախագահ (տեսանյութ)

Նոյեմբեր 26,2016 19:21

Երիտասարդ բժիշկների ազգային խորհուրդը, որի կազմում ընդգրկված են արդեն իսկ անուն ձեռք բերած երիտասարդ բժիշկներ ու բուժհաստատությունների ղեկավարներ Հայաստանի տարբեր մարզերից, այսօր իր արտագնա նիստն անցկացրեց Գյումրու բժշկական կենտրոնում։

Քանի որ վարչապետ Կարեն Կարապետյանի, չորս նախարարների ու  մեկ օրում 7000 հոգու ՀՀԿ-ական դառնալուց հետո համառ խոսակցություններ են պտտվում այն մասին, որ Հանրապետականացնելու հերթը հասել է  բուժհաստատություններին, Aravot.am-ը Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի  նախագահ Նարեկ Վանեսյանից հետաքրքրվեց, թե մասնագիտական լուրջ գործունեություն ծավալող, մեծ պահանջարկ ունեցող բժիշկը կկարողանա՞ արդյոք կուսակցական գործունեություն սկսել, կունենա՞ այդքան ժամանակ։

«Գիտեք, անգամ հասարակական գործունեությունն է ծանրաբեռնվածություն լուրջ չասենք, բայց ծանրաբեռնված և պահանջված բժշկի համար։ Մենք Հիպոկրատի երդում ենք տալիս, որտեղ նշվում է, որ մենք կրոնական, ռասսայական տարբերության դեպքում չունենք իրավունք չբուժելու, անգամ  թշնամի լինի, դու բժիշկ ես, պարտավոր ես բուժել։ Սակայն այսօրվա իրավիճակն այնպիսին է, որ որոշները իրենց հաջողությունները նաև տեսնում են քաղաքական խողովակներում, դա իրենց անձնական որոշումն է, Սահմանադրությամբ ամրագրված է, մենք ոչինչ չենք կարող ասել կամ խորհուրդ տալ։ Սակայն երիտասարդ բժշկի համար կարծում եմ ամենակարևորը մասնագիտական առաջընթացն է, նոր գիտելիքների ձեռքբերումը։ Ես վստահ եմ, որ եթե երիտասարդ տարիքում կարողանան այդ հմտությունները ձեռք բերել և դառնան պահանջված, միգուցե միջին տարիքից հետո նաև քաղաքական որոշակի գործընթացներով  կարողանան զբաղվել», -ասաց Նարեկ Վանեսյանը։

vanik-vanesyan1

Հարցին՝ եթե խոստանան իրագործել  ձեր  խորհրդի բոլոր ծրագրերն այն պայմանով, որ դառնանք Հանրապետական, կհամաձայնե՞ք, մեր զրուցակիցն ասաց, որ նման առաջարկ չի ստացել , ինքն անկուսակցական է, և այդպես ավելի համար է։ Մեր ճշտող հարցին՝ այսինքն ուզում եք ասել ՝ բժիշկներից հեռո՞ւ մնան, Նարեկ Վանեսյանն ասաց․«Կարծում եմ քաղաքականությունն ու բժիշկները որոշակիորեն անհամադրելի են, բուժող բժիշկների մասին է խոսքը, կազմակերպիչները իրենք քաղաքականության մեջ կան, առողջապահական քաղաքականության մասով»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Հագելի խմբագրական, կարող եք Նարեկ Վանեսյանից կոնտակտային տվյալներ ասել…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930