Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիսային պողոտայում կգործի Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառ

Դեկտեմբեր 10,2016 21:42

Երևանի քաղաքապետարանի և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության նախաձեռնութամբ  Հյուսիսային պողոտայում  հանդիսավորությամբ բացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան արդեն 5-րդ տարին անընդմեջ անցկացվող տոնավաճառը։ Այս տարի տոնավաճառի բացման պատիվը վերապահվել է Օլիմպիական խաղերի չեմպիոն, ըմբշամարտիկ, Երևանի պատվավոր քաղաքացի Արթուր Ալեքսանյանին։

Հատուկ պատրաստված ինքնատիպ 33 տաղավար-տնակներում ներկայացվել են Ամանորի և Սուրբ Ծննդյան խորհրդանիշեր, տոնական զարդեր և հուշանվերներ, նաև քաղցրավենիք։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը կարևորելով մայրաքաղաքի մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղված ծրագրերը՝ նշել է, որ տոնավաճառը քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է և, դառնալով ավանդական, իր ուրույն տեղն է զբաղեցնում Երևանի ամանորյա տոնական միջոցառումների ցանկում։

«Վերջին տարիներին մայրաքաղաքում ձևավորվում է քաղաքային մի նոր մշակույթ: Այս տոնավաճառը ևս դարձել է սպասված իրադարձություն մեր համաքաղաքացների համար, որը տոնական ու հետաքրքիր մթնոլորտ է ստեղծում մայրաքաղաքում: Նշեմ նաև, որ ամանորին ընդառաջ ու մինչև հունվարի 13-ը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ վարչական բոլոր շրջաններում նախատեսվում են տոնական տարբեր միջոցառումներ»,-նշել է Ռուբեն Հովհաննիսյանը:

Հյուսիսային պողոտայում բացված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառը կգործի մինչև 2017 թվականի հունվարի 6-ը, ամեն օր՝ժամը 13։00-ից մինչ 22։00-ն։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031