Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանը հանձնարարականներ է տվել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստին

Դեկտեմբեր 17,2016 19:56

Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են 2016թ. ընթացքում իրականացրած միջոցառումներն ու ծրագրերը, հանդես եկել առաջարկություններով: Նախանշվել են 2017 թվականի աշխատանքային հիմնական ուղղությունները:

Նիստին հրավիրյալի կարգավիճակով մասնակցող ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության ղեկավարի տեղակալ Գաբրիել Շմիդտը և նույն պատվիրակության պաշտպանական հարցերով դեպարտամենտի ղեկավար Զուրաբ Բուրդուլին ներկայացրել են Հանձնաժողովի և Կազմակերպության միջև առկա համագործակցության և ակնկալվող գործողությունների վերաբերյալ զեկույցներ:

vigen-sargsyan

Ամփոփելով նիստի աշխատանքները, Հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն արձանագրել է, որ նախատեսված պլանային աշխատանքները հիմնականում կատարվել են: Վիգեն Սարգսյանը համապատասխան հանձնարականեր է տվել հանձնաժողովի անդամներին և հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավարին:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031