Լրահոս
Օրվա լրահոսը

Սննդամթերքի ընտրությունը

Մարտ 06,2017 13:00

Բուժիչ սնուցումը խիստ կախվածության մեջ է գտնվում տարվա եղանակներից. գարունը կանաչեղենի ու բանջարի ժամանակն է, ամառը՝ ամառային բանջարեղենի ու մրգերի, աշունը՝ աշնանային բանջարեղենի ու մրգերի, իսկ ձմեռը հատիկեղենի ու ձավարեղենի ժամանակն է։ Սննդամթերքի ընտրությունը, ըստ բնաբույժների, պետք է կատարել՝ ելնելով այս տեսակետից:

Պետք է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր մարդու համար առավել օգտակար են իր երկրում աճած միրգն ու բանջարեղենը։ Բացի դրանից, վիտամիններով ու հանքային աղերով հարուստ են թարմ բանջարեղենն ու միրգը։ Ավելի լավ է քիչ քանակությամբ թարմ սնունդ ընդունեք, քան մեծ քանակությամբ վաղուց թառամած բանջարեղեն։
Հարկավոր է սննդի մեջ սահմանափակել աղի քանակությունը. մարդու օրգանիզմին օրվա ընթացքում լրիվ բավարար է 2 գրամ աղը։ Պետք է նկատի ունենալ, որ խոհանոցային մշակված աղը վնասակար է, եւ այդ պատճառով, անհրաժեշտ է օգտագործել քարաղ։ Մշակված աղի մեջ պարունակվում է միայն նատրիում, իսկ կալիում բոլորովին չկա։ Մյուս մթերքներում էլ կալիում քիչ կա։ Իսկ մեր օրգանիզմին անհրաժեշտ կալիումի ու նատրիումի հարաբերակցությունը պետք է լինի՝ 4:1։ Ուրեմն ինչքան բուսական սնունդ է հարկավոր ընդունել, որպեսզի պահպանվի անհրաժեշտ հարաբերակցությունը։
Կաթնամթերքները նույնպես կարելի է որպես բուժիչ սնունդ օգտագործել։


Հայտնի է նաեւ, որ մայրական կաթը փոքրիկների համար անփոխարինել է, սակայն մինչեւ երեք տարեկանը։ Այդ տարիքում երեխան արդեն պիտի անցնի տեսակային սննդի։ Շատ մասնագետներ կարծում են, որ երեխան մինչեւ մեկ տարեկանը մայրական կաթից բացի, ուրիշ ոչինչ չպետք է ուտի։ Բնաբույժները խորհուրդ են տալիս, որ երբ երեխան կտրվում է կրծքից, նրան կարելի է կերակրել նշով, որը հարուստ է սննդարար նյութերով, 20 հատ նուշ երեկոյան թրջել, առավոտյան մաքրել շագանակագույն կեղեւը, սպիտակ միջուկը տրորել, ավելացնել ջուր կամ գազարի հյութ։ Սա շատ օգտակար է թուլակազմ երեխաների համար։
Հարկավոր է խուսափել յուղոտ սննդից։ Անհրաժեշտ քանակությամբ ճարպ օրգանիզմն ստանում է արեւածաղկի սերմերի, ընկույզի տարբեր տեսակների, նշի, բուսական յուղի միջոցով։

Խորհուրդ են տալիս օգտագործել սխտորային յուղ։ Պատրաստվում է այսպես։ Սխտորը մաքրել, լցնել ապակյա տարայի մեջ եւ վրան ավելացնել բուսական յուղ, նախընտրելի է՝ ձիթապտղի։ Տարայի բերանը փակել, պահել 2-3 շաբաթ, հետո յուղը կարելի է օգտագործել՝ ավելացնելով աղցանների, շիլաների, ապուրների վրա։ Երբ յուղը վերջանա, սխտորը նույնպես կարող եք կտրատել եւ օգտագործել։

 

«Առավոտ»

04,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031