Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի ՆԳ նախարարը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի պատճառով

Մարտ 22,2017 10:35

Ֆրանսիայի ՆԳ նախարար Բրյունո լե Ռուն հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի պատճառով: Ինչպես հաղորդում է BBC-ն, նախկին նախարարը կասկածվում է նրանում, որ իր երկու դուստրերին ֆրանսիական խորհրդարանում ապահովել է լավ վարձատրվող աշխատանքով:

Մեկնաբանելով հրաժարականի որոշումը՝ 21-ամյա սոցիալիստ լե Ռուն ասել է, որ չի ցանկանում, որպեսզի իր դուստրերի հանդեպ հետաքննությունը «խոչընդոտի կառավարության աշխատանքին»: Լե Ռուի հանդեպ մեղադրանքներ հնչել են այն բանից հետո, երբ տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ նա իր երկու աղջիկներին աշխատանքի է տեղավորել որպես պատգամավորի օգնականներ: Նրանք այս պաշտոնում աշխատել են մի քանի տարի և բարձր աշխատավարձ են ստացել: Լե Ռուն չի հերքել, որ իր դուստրերն աշխատել են խորհրդարանում՝ մատնանշելով, որ նման պրակտիկան արգելված չէ:

Ֆրանսիայի ՆԳ նոր նախարար կդառնա Մատիաս Ֆեկլը, որը նախկինում զբաղեցրել է արտաքին առևտրի, զբոսաշրջության զարգացման և արտասահմանում Ֆրանսիայի քաղաքացիների հարցերով պետքարտուղարի պաշտոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031