Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Աղաբալյան. Ամեն հաջողություն արձանազրելիս ստիպված ենք լինում ժամանակ վատնել մեր հարեւանների հերթական հիստերիան զսպելու համար. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 05,2017 13:09 Share

«ՉԻ» զրուցակիցն է Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

– Պատերազմը նաեւ մշակութային է, այո՞։ Գուցե հաճախ չլուսաբանվող, չհնչող, բայց այս ոլորտն էլ կարեւորագույն է՝ դիվանագիտականից ոչ պակաս։ Ի՞նչ եք հաջողել այս «պատերազմում»։ Օբյեկտիվորեն՝ կլինեն դժվարություններ, անհաղթահարելի խոչընդոտներ, բացթողումներ։ Դրանց մասին այլ առիթով կխոսենք։ Հիմա խնդրում եմ միայն առանձնացրեք հաղթանակներն ու հաջողությունները մշակութային տիրույթում։

– Ամեն մի ոլորտ՝ մի ճակատ է, եւ յուրաքանչյուրն իր ոլորտում իր հաղթանակներն է կերտում։ Մշակույթի ոլորտն առանձնանում է նրանով, որ ավելի խոր կապ ունի ազգային ինքնության եւ հոգեկերտվածքի հետ։ Հետեւաբար, այն, ինչ անում ենք մշակույթի ոլորտում, պիտի ապահովի մի կողմից՝ մեր ինքնության պահպանումը, մյուս կողմից՝ ճանաչելիությունը աշխարհում։ Երկու ուղղությամբ էլ հաջողություններ ունենք։

Գրեթե բոլոր միջազգային մրցույթներից մեր մասնակիցները վերադառնում են մրցանակներով, արցախյան մշակույթը ամեն տարի ներկայացվում է աշխարհի տարբեր երկրներում։

Անհաղթահարելի խոչընդոտներ չկան, պարզապես, ամեն հաջողություն արձանազրելիս ստիպված ենք լինում ժամանակ վատնել մեր հարեւանների հերթական հիստերիան զսպելու համար։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031