Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ը երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները

Մայիս 29,2017 16:42

Եվրամիությունը մեկ տարով՝ մինչև 2018թ. հունիսի մեկը, երկարաձգել է պատժամիջոցները Սիրիայի նկատմամբ: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ Եվրամիությունը պատժամիջոցների տակ հայտնված անձանց ցուցակում ավելացրել է ևս երեք նախարարի անուն:

«Սիրիայի հարցով ԵՄ ռազմավարության մեջ սահմանված է, որ Եվրամիությունը կպահպանի սահմանափակող միջոցառումները սիրիական վարչակարգի ու նրա դաշնակիցների նկատմամբ այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում են բռնաճնշումները քաղաքացիական բնակչության նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

Ընդհանուր առմամբ ԵՄ սև ցուցակում ներառված է 240 անձ և 67 կազմակերպություն:

Սիրիայի դեմ պատժամիջոցները սահմանվել են աստիճանաբար՝ 2012թ.ից: Դրանցով արգելվում է Սիրիայից նավթի ներմուծումը, ինչպես նաև այդ երկիր վառելիքի և նավթամթերքների արտահանումը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031