Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյանը Սամվել Կարապետյանին «մեր մեծերի» շարքն է դասում (Տեսանյութ)

Սեպտեմբեր 20,2017 14:11

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովն ամփոփելով՝ կարճ ճեպազրույց ունեցավ: Լրագրողները փոխանցեցին սփյուռքահայերի դժգոհությունը, որ նախորդ համաժողովներին ինչ որոշել են՝ թղթի վրա է մնացել: Նախարարը չհամաձայնեց. «Ես չգիտեմ որ սփյուռքահայն է դա ասում, վերցրեք այն գրքույկը, որ մենք բաժանել ենք բոլորին: 5-րդ համաժողովից անցել է 3 տարի, երեք տարիների ընթացքում իրենք ինչ հարցեր բարձրացրել են եւ մենք ինչպիսի գործեր ենք կատարել: Ես չեմ կարծում, որ մեկ-երկուսի արտահայտությունը դարձել է ուղղակի բանաձեւ: Նախորդ համաժողովը հիմնականում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նշելուն էր նվիրված, իսկ այդ տարելիցը ազգովի այնպես ենք նշել, այնքան գործողություն ենք արել, որ դրա մասին ասել, որ մնացել է թղթի վրա՝ ծիծաղելի է»:

Ըստ Հրանուշ Հակոբյանի, «այստեղ ծանոթություններ են, քաղաքական հնչեղություն է, որ աշխարհը տեսնի հայերի միասնությունը, այստեղ ազգային եւ բարոյական խնդիր ենք մենք լուծում, ուզում ենք երիտասարդությանը ցույց տալ հայոց պետության շուրջ հայկական սփյուռքի համախմբումը: Հայաստանը ուժ է առնում սփյուռքից, սփյուռքը ուժ է առնում Հայաստանից»:

Հրանուշ Հակոբյանը հայտարարեց. «Սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ կապված այսօր մենք պատկերը ցույց տվեցինք Էռնեկյանի, Սրմաքեշի, Սամվել Կարապետյանի, մեր մյուս մեծերի, որոնք ինչքան մեծ ներդրումներ են արել եւ շարունակում են անել Հայաստանում»:

Aravot.am-ը Հրանուշ Հակոբյանին հարցրեց՝ ձեր խոսքում Սամվել Կարապետյանին «մեր մեծերի» շարքը դասեցիք, ինչո՞վ է նա մեծ: Նա պատասխանեց. «Ասացի նրանց, որ գործ են անում հայրենիքում»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ է նա մեր մեծերից, Վիկտոր Համբարձումյա՞նն է՝ Հրանուշ Հակոբյանը արձագանքեց. «Մի՛ շարունակեք, ես նախ 5 անուն ասացի, ոչ թե մեկը, եւ ասացի, որ մեծ գործեր են անում հայրենիքում, մե՜ծ գործեր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարգելի «Առավոտ»,կներեք,բայց հարցը ճիշտ չեք դրել…Օրինակ ես կհարցնեի«Սամվել Կարապետյանի ինչն է մեծ»՝ խելքը,գլուխը,մարմինը,ոտքերը,ձեռքերը,աչքերը,ունքերը, ականջները,փորը,ետին մասը,էլ ինչ մնաց,դե…մնացածը…:Ու մեկ էլ իրեն սովորեցրեք,(հուշեք)որ ամեն բան չէ որ մեծ է,բացի Վլադիմիր Իլյիչ Լենինից(հատուկ Հրանուշ Հակոբյանի համար՝ ի հիշատակ):

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930