Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանը Մոլդովայի հետ փոխանակել է զբոսաշրջային ոլորտում իրականացված ծրագրեր

Դեկտեմբեր 04,2017 18:10

Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի աշխատակիցների հետ միասին հանդիպել է ճանաչողական այցով Երևան ժամանած Մոլդովայի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակության անդամներին, որոնք ներկայացնում էին Մոլդովայի զբոսաշրջային ոլորտի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ու հասարակական հատվածները:

Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը նախ շնորհավորել է հյուրերին՝ վերջերս Մոլդովայում զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի բացման առիթով, այնուհետ ներկայացրել է Երևանի զբոսաշրջային զարգացման հիմնական ուղղությունները, հատկապես միջոցառումային զբոսաշրջության, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, ենթակառուցվածքների զարգացման, հյուրանոցաշինության, ներդրումային ծրագրերի և միջազգային համագործակցության համատեքստում:

Մոլդովայի պատվիրակության անդամներն իրենց հերթին երևանյան գործընկերներին հայտնել են իրենց տպավորությունները՝ առանձնակի ընդգծելով Երևանում իրենց հանդեպ ցուցաբերված ջերմ ընդունելությունը, նաև անկեղծ հիացմունք են արտահայտել Երևանի՝ քաղաքային զբոսաշրջության ոլորտում գրանցած հաջողությունների վերաբերյալ:

Առանձնակի կարևորելով Երևանի և Քիշնևի միջև առկա ջերմ հարաբերությունները՝ կողմերը փոխանակել են անհրաժեշտ տեղեկատվություն՝ նախանշելով հետագա հնարավոր համագործակցության եզրերը:

Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը Երևանի քաղաքապետի անունից պատվիրակության բոլոր անդամներին հրավիրել է հաջորդ տարի կրկին այցելել Երևան՝ մասնակցելու մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031