Լրահոս
Օրվա լրահոսը

Սա է պատճառը, որ Փաշինյանը չի վարանում ՌԴ իշխանությունների հետ քննարկել Հայաստանին մատակարարվող գազի սակագինը. «Ժողովուրդ»

Հունիս 15,2018 12:33

1998-ի պալատական հեղաշրջումից հետո էր, որ ՀՀ-ն միջազգային հանրության մոտ կորցրեց իր դեմքը՝ դառնալով գերտերությունների կցորդ, կամակատար, ֆորպոստ։ Այդպես էր, որովհետեւ այդ ժամանակ այլեւս ՀՀ իշխանությունը կորցրել էր լեգիտիմությունը, պետության ղեկին հաստատված խումբը ոչ թե ժողովրդի կողմից էր ընտրվել, այլ բռնազավթել էր իշխանությունը՝ դեմ գնալով ժողովրդի կամքին, չմոռանալով իրենց իշխանությունն ամրապնդելու համար կոտորել ժողովրդին սկզբում բռնություններով, հետո մարտիմեկյան սպանություններով՝ քաղաքական հակառակորդներին բանտերը նետելով։ Ու պետության ղեկին հայտնվածները սեփական իշխանությունը պահելու մարմաջով փորձում էին աջակցություն գտնել օտարի մոտ՝ դառնալով վերջինիս հպատակը։

Թավշյա հեղափոխությունից հետո վերականգնվել է ՀՀ-ի արժանապատիվ կեցվածքը։ Վերականգնվել է, որովհետեւ գործադիր իշխանությունը ձեւավորվել է ժողովրդի ցանկությամբ։ Ու սա է պատճառը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ներկայանում է ոչ թե որպես Գազպրոմի կողմից կառավարվող «գուբերնիայի» ներկայացուցիչ, այլ որպես ինքնիշխան պետության ղեկավար։ Սա է պատճառը, որ Փաշինյանը չի վարանում ՌԴ իշխանությունների հետ քննարկել Հայաստանին մատակարարվող գազի սակագինը եւ հետո հայտարարում, թե «Մենք հասկանում ենք, որ Հայաստանի համար սահմանված սակագինը բացառիկ էժան է, բայց մենք առավել բացառիկ սակագին ենք ուզում»։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930