Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրադարձ` ջրային ռեսուրսների  և անտառային ոլորտի կառավարման հարցերին

Հուլիս 07,2018 18:55

Բնապահպանության նախարարն հուլիսի 7-ին ընդունել է Հայաստան ժամանած Հայնրիխ Բյոլ հիմնադրամի պատվիրակությանը՝ նախագահ Էլեն Յուբերշերի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում են եղել նաև Հիմնադրամի Արևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Վալտեր Կաուֆմանը,  Հարավային Կովկասի ղեկավար Նինո Լեժովան և հայաստանյան ծրագրերի համակարգող Օլյա Ազատյանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը։

Ողջունելով հյուրերին՝ բնապահպանության նախարարը բարձր է գնահատել Հայաստանում Հիմնադրամի ծավալած գործունեությունը։ Հյուրերի խնդրանքով նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է  այն ծրագրերը, որոնք առաջնահերթ իրականացվում են բնապահպանական գերատեսչության կողմից։  Անդրադարձ է կատարվել ջրային ռեսուրսների  և անտառային ոլորտի կառավարման հարցերին, ինչպես նաև բնապահպանական մոնիթորինգի համակարգի կատարելագործման, թույլտվությունների, լիցենզիաների, համաձայնությունների տրամադրման առցանց համակարգի ներդրման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին։

Կողմերն անդրադարձել են նաև կանաչ էկոնոմիկային և էկոկրթությանը վերաբերող հարցերի։

Էլեն Յուբերշերը ներկայացրել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի կողմից առաջիկայում Հայաստանում իրականացվելիք աշխատանքները։

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031