Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավոք, ընտանեկան բռնությունների դեպքերի թիվն ավելանում է

Հուլիս 07,2018 19:37

Կարծրատիպերով ողողված մեր ավանդական հասարակությունում բարոյականության «սահմանումը» կործանարար վտանգ ունի` ընդհուպ մինչև մարդասպանություն: Գենդերային խտրականությունը շարունակ մեծ դեր է խաղում կանանց կամքի ազատ արտահայտման վրա: Տղամարդկանց` կանանց գերազանցելու և հետևաբար իշխելու ցանկությունը կարծես անսպառ է, և ցավոք այն ընդունվում և արդարացվում է հասարակության լայն շերտերի կողմից: Բարոյականություն հասկացողությունը  շատ հաճախ սխալ է ընկալվում նահապետական հայացքներ ունեցող ու մարդկային հոգեբանությունն արհամարհած հասարակության կողմից:

Ոմանք հիանում են տեսանելի թվացյալ օրինական ընտանիքով, ոմանք` քարկոծում ինչ-ինչ պատճառներով տարանջատ կյանքով ապրող, բայց այնուամենայնիվ ընտանիքից չհրաժարվողին, իսկ ճնշող մեծամասնության կողմից էլ սահմանված բարոյականության եզրերն ավարտվում են` կնոջ սեռական, անձնական կյանքի արտահայտումով:

Հասարակության սահմանափակ մտահորիզոնը ողբերգություն է, և ցավոք այս ողբերգության ապացույցները բազմաթիվ են: Դեպքերը, երբ շրջապատն իր պարտքն է համարում միջամտել մարդու անձնական կյանքին և իր նվաստացուցիչ հետևություններով ընկճել ու տակնուվրա անել տվյալ անձի հոգեվիճակը անհամար են: Նման իրավիճակներից ապահովագրված չենք շատերս, քանի որ հարգել մարդու անձնական կյանքն ու պահպանել անհատի բարոյական ու ֆիզիկական անձեռնմխելիությունը մեր հասարակության մի լայն զանգված անկարող է:

Դեռևս 2017թ. օգոստոսին լրատվական կայքերում բուռն արձագանք գտավ Հացիկ գյուղի բնակիչ, մի քանի ամսվա զինծառայող, ըմբշամարտիկ Աբաս Սլոյանի ինքնասպանությունը և շրջանառվող վարկածը հետևյալն էր.

«Աբասը նախկին փեսայի հետ խնդիրներ է ունեցել: Աբասը զորամասում զրույցի ընթացքում նշել է, որ ազգությամբ եզդի է, ծառայակիցներն էլ նշել են, թե իրենք էլ ազգությամբ եզդի ընկեր ունեն: Զրույցի ընթացքում պարզվել է, որ նշյալ ընկերն Աբասի քրոջ նախկին ամուսինն է եղել: Ըստ Հացիկի բնակիչների՝ փեսայի ընկերները վիրավորել են Աբասի քրոջը, Աբասն էլ նախկին փեսային է վիրավորել, ինչը չի ներվել փեսայի ընկերների կողմից: Աբասի համագյուղացիների խոսքով՝ 7-8 հոգով ծեծել են, նա էլ զորամասից փախել է, եկել է գյուղ և ասել, որ հրաժարվում է զորամաս գնալ, իսկ երկու օր անց քույրը նրան կախված է գտել հորեղբոր հացատանը»:

Իսկ ավելի վաղ, 2016թ. Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հրատարակել էր «Կնասպանությունը Հայաստանում լուռ համաճարակ» վերտառությամբ զեկույցը արձանագրելով կանանց սպանություններն իրենց զուգընկերների և ընտանիքի անդամների կողմից:

Գրքում ամենաազդեցիկներից մեկը Դիանա Նահապետյանի սպանությունն էր. «Դիանա Նահապետյան (1977-2012). Արարատ քաղաքում բնակվող երկու դստրերի մայր Դիանայի ամուսինը ծաղկամանով մի քանի հարված էր հասցրել, ապա դանակի 21 հարվածով դաժանաբար սպանել նրան՝ իր երեխաների աչքի առաջ: Քրեական դատավարության ընթացքում, նրա ամուսինը դատապարտվեց ընդամենը երեք տարի ութ ամիս ազատազրկման, քանի որ դատախազը՝ հենվելով փորձագետի՝ դեպքից 3 տարի անց կատարած կրկնակի փորձաքննության եզրակացության վրա, որը կտրականապես տարբերվում էր առաջին փորձաքննությունից և ամբողջովին հիմնված էր միայն ամբաստանյալի խոսքերի վրա, ինչպես նաև ուներ այնպիսի բնութագրեր, ինչպես «Դիանան ներկայացել էր՝ որպես համարյա իդեալական կին» և այլն, զրպարտել էր Դիանային ամուսնական դավաճանության մեջ, և նշել, որ ամուսինը խանդի հետևանքով գտնվել էր «ոչ սթափ հոգեվիճակում» և կատարել սպանությունը:»

Այս պատմություններն ինքնին կանանց և տղամարդկանց միջև շարունակվող անհավասարությունն են: Կանանց հանդեպ մարդասիրական վերաբերմունքը, նրանց անձնական ազատության իրավունքը չի դիտվում որպես իրավունք նույնիսկ դատական համակարգում:

Վերջերս, 28.06.2018թ. ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը թեպետ հայտնեց, որ այս տարի ունեն ընտանիքում սպանված կնոջ երկու դեպք, այնուամենայնիվ նշեց, որ Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքով ոստիկանության լիազորությունները ոչ թե պատժողական միտում ունեն, այլ միտված են կանխելու բռնությունը:

Ցավոք դեպքերի թիվն ավելանում է:

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

աղբյուրները`

http://www.1in.am/2192345.html?fb_action_ids=1469567046423527&fb_action_types=og.comments&fb_source=other_multiline&action_object_map=%5B1421362871244175%5D&action_type_map=%5B%22og.comments%22%5D&action_ref_map=%5B%5D

https://news.am/arm/news/459071.html

https://www.aravot.am/2018/07/04/968559/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    առաջին գիծի օրինապահ ուժերը վարկաբեկեցիք, անոնց տարրական խստութիւնը մերժեցիք, զանոնք երկչոտ կատուների վերածեցիք, ոնց որ անհետացած են… հիմա ի՞նչ կը սպասէք… որ ամէն մարդ, Ֆէյսպուքի վրայ Պարոն Փաշինեանի մարգարեյական խօսքերը լսելով, մէկէն ի մէկ հրեշտակնե՞ր դառնան, երկնային հրաշքով… անշուշտ թէ բրտութեան արարքների եւ յանցագործութիւնների թիւը պիտի աւելնայ…

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031