Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Խոշոր վթար՝ Աբովյան քաղաքում. կան տուժածներ

Օգոստոս 05,2018 20:52

Օգոստոսի 5-ին, ժամը 16:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Կոտայքի փողոցի թիվ 19 տան մոտակայքում բախվել են «Nissan Teana» մակնիշի (վարորդը՝ Մ. Վ., 1976 թ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Գ. Գ., 1952 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Ա. Վ., 2000 թ.) դուրս են բերվել ավտոմեքենաներից քաղաքացիների ուժերով:

Վերջիններս հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները Գ. Գ.-ի առողջական վիճակը գնաhատել են միջին ծանրության, իսկ Ա. Վ.-ը՝ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031